ՄԱՅԻՍԻ 16
18:00-24:00՝ Հիմնական ցուցադրություն:
18:00՝ «Divine Harp company» երաժշտական խմբի համերգային ելույթ:
18:00–19:00՝ «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրություն և վարպետաց դաս։
18:00–19:00՝ «Ձեռագրերի պահպանումը և նորագույն տեխնոլոգիաները» խորագրով դասախոսություն (բանախոս՝ Մատենադարանի Կենսաքիմիական խմբի կրտսեր գիտաշխատող Արմեն Խորոզյան):
19:00–20:00՝ Կազմերի եռաչափ սքանավորման գործընթացի մասին դասախոսություն (բանախոս՝ Մատենադարանի եռաչափ սքանավորման մասնագետ Մարգարիտա Կարապետյան):
20:00–21:00՝ «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների նկարազարդած՝ Անանիա Շիրակացու «Խրախճանականք» թվաբանական խնդիրների հիման վրա ստեղծված կատալոգի շնորհանդես։
20:00` «Մատյանների տունդարձը» խորագրով դասախոսություն (բանախոս` Մատենադարանի ավագ գիտաշխատող, բ․գ․թ․ Տաթևիկ Մանուկյան):
21:00`«Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախմբի համերգային ելույթ (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Հասմիկ Վարդանյան):
ՄԱՅԻՍԻ 18
10:00-18:00՝ Հիմնական ցուցադրություն:

