ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

📅 Սկսվում է հունիսի 23-ից

👧🏻👦🏼 9–12 տարեկանների համար

Այս ամառ 📜 Մատենադարանը նորից բացում է իր դռները երեխաների առաջ՝ նրանց տեղափոխելով զարմանահրաշ մի աշխարհ՝ լի ձեռագրերով, մշակույթով ու արվեստով։

📍 Երբ․ Երեքշաբթիից ուրբաթ՝ ժամը 12:00–16:00

📍 Որտեղ․ Մատենադարան

📍 Տևողությունը․ 3 շաբաթ (կարելի է մասնակցել 1 կամ 2 շաբաթով, նույնիսկ 1 օրով 😊)

✨ ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ

🔍 Ամեն օր՝ նոր բացահայտում, նոր արկած:

🧠 Ինտերակտիվ հանդիպումներ, 🎨 ստեղծագործական դասեր, 🎭 թեմատիկ խաղեր:

📚 Երեխաները կծանոթանան՝

• Մատենադարանի և այլ թանգարանների ստեղծման պատմությանը

• Ձեռագրերի ստեղծման ու վերականգնման արվեստին ✍️

• Միջնադարյան ներկերի ու թանաքների գաղտնիքներին

• Հայկական մանրանկարչությանը, որմնանկարչությանը, գեղանկարչությանը

• Մեր մշակույթի ու գիտության մեծերին՝ Մովսես Խորենացի, Թորոս Ռոսլին, Անանիա Շիրակացի և այլք 🧙‍♂️

🎨 Գործնական հատվածում երեխաները․

• Կպատրաստեն թուղթ և կգրեն եղեգնյա գրչով

• Կձևավորեն իրենց ձեռագիրը՝ զարդանախշերով և զարդագրերով 🖋️

• Կսովորեն վերականգնել վնասված թերթեր

• Կստեղծեն մարմարե թուղթ 🌀

• Կնկարեն կտավի վրա

• Կպատրաստեն ստվերային թատրոնի կերպարներ և կբեմադրեն առակներ 🎭

• Կմոդելավորեն կավե արձանիկներ 🧱

🎲 Խաղեր՝

«Գտիր զույգը» 👯‍♀️ | «Կազմիր առակը» 🧩 | «Պանտոմիմա» 🎭 | «Գտիր ձեռագիրը» 📜 | «Այլ կերպ» 🎨

📣 Մատենադարանի ամառային դպրոցը՝ մի վայր, որտեղ պատմությունը շնչում է, իսկ ձեռագրերը՝ խոսում։

Միացե՛ք մեզ՝ սովորելու, ստեղծագործելու և մեր մշակութային ժառանգության հետ կապ զգալու այդքան յուրահատուկ միջավայրում։

📞 Մասնակցելու և գրանցվելու համար զանգահարեք 033028060 հեռախոսահամարին:

📍 Տեղերը սահմանափակ են։

Կիսվել