«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» ՍԵՄԻՆԱՐԻ ՆՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Սեմինարի մասնակից, ԱՄԷ-ի Ջումա Ալ Մաջիդ մշակույթի և ժառանգության կենտրոնի Պահպանման և վերականգնման բաժնի ղեկավար Բասսամ Դաղստանին սեմինարից հետո կրկին այցելել է Հայաստան՝ այս անգամ իր մեծ ընտանիքի հետ։

Այցի շրջանակում նա Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի վերականգնման լաբորատորիային նվիրաբերել է մասնագիտացված նյութեր և նմուշներ, որոնք կարևոր նշանակություն կունենան արաբատառ ձեռագրերի պահպանման և վերականգնման աշխատանքներում։

Մատենադարանը բարձր է գնահատում Բասսամ Դաղստանիի աջակցությունն ու պատրաստակամությունը՝ նպաստելու գրավոր ժառանգության պահպանման գործին և միջազգային մասնագիտական համագործակցության զարգացմանը։

Կիսվել