ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ «ՄՈՒՆԵՏԻԿ» ՀԱՆԴԵՍԻ ՀԱՄԱՐԸ

Լույս է տեսել հայ-լեհական հասարակական, հոգևոր, կրթական ու վերլուծական «Մունետիկ» հանդեսի վերջին համարը, որտեղ ներկայացված է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի այցը Լեհաստանի Յագելոնյան համալսարան։

Համալսարանում տեղի է ունեցել Սադոկ Բարոնչի անվան Լեհահայերի պատմության ուսումնասիրության կենտրոնի բացումը։

Արա Խզմալյանը դարձել է Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում Հայ-լեհական հասարակական կոմիտեին և հանդեսի խմբագրությանը` ի դեմս խմբագրական խորհրդի նախագահ Հրաչյա Բոյաջյանի, հոդվածի հրապարակման համար

Ամսագրի հղումը այստեղ:

Կիսվել