«ՀԱՎԱՏԻ ԽԱՉՎՈՂ ԳՈՒՅՆԵՐԸ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՎԻՐԱՏՈՒ, ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85 ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ 60 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ռոբերտ Էլիբեկյանը XX դարի 2-րդ կեսի հայ «ազգային մոդեռնիզմի» նշանավոր վարպետներից է։ Ծնվել է 1941 թ․ Թիֆլիսում, անվանի թատերական գործիչ և նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի ընտանիքում։ 1960 թվականից հաստատվել է Երևանում, 1965 թ․ ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը և սկսել ակտիվորեն ցուցադրվել Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրում։1970 թ․ ի վեր նկարիչն ունեցել է շուրջ երկու

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ, Բ.Գ.Թ. ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2–5-Ը ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՎՍՏՐԻԱՅԻ ԻՆՆՍԲՐՈՒԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ 47-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

Կոնգրեսի հիմնական թեմաներից մեկը լեռնային տարածաշրջանների բնական պաշարների և դրանց հիման վրա ձևավորված դեղագիտական գիտելիքի պատմությունն էր։ «Փոխկապակցված աշխարհներ․ տարբեր լեռնային տարածքների զուգահեռները» լիագումար նիստում Հասմիկ Կիրակոսյանը հանդես եկավ Մատենադարանում պահվող դեղագիտական ձեռագրերին նվիրված զեկուցմամբ՝ ներկայացնելով հայկական միջնադարյան դեղագիտական ձեռագիր ժառանգությունը և դրա ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները։

Կիսվել

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ

Դասընթացների ընթացքում երեխաներն ու մեծերը սովորում են մանրանկարչության տեխնիկա, զարդարվեստ, կատարում են ընդօրինակություններ և ստեղծագործական աշխատանք։ Ինչպես նաև, ստեղծում են թեմատիկ աշխատանքներ և գրքեր ձևավորում։ Իրականացվում են տեսական դասեր, շրջայցեր Մատենադարանի ցուցասրահներում, վերականգնման բաժնում և լաբորատորիաներում, հանդիպումներ ունենում գիտաշխատողների հետ։ Ծրագիրը երաշխավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Դիմել կարող են բոլոր նկարել սիրող և մանրանկարչությամբ հետաքրքրված

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՆՑԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետներ Աննա Խանինյանը, Նելլի Գրիգորյանը և Աննա Վարդանյանը Ռուսաստանի պետական գրադարանում մասնագիտական վերապատրաստում են անցել «Դասական թերթային վերականգնում․ խորացված դասընթաց» («Классическая листовая реставрация: продвинутый курс») ծրագրով:

Կիսվել