ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏՔԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Օրերս Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուն (խմբագիրներ՝ Անդրեաս Մյուլլեր, Հարություն Հարությունյան, Դագմար Հելլեր և Մարտին Թամքե): Ժողովածուն արդյունք է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում և Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում խմբագիրների կազմակերպած համանուն միջազգային գիտաժողովի, որին մասնակցել են բազմաթիվ գիտնականներ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆԱՐԻՄԱՆ ՄՈՀԱՄՄԵԴ ՇԱՐԻՖ ԱԲԴՈՒԼԼԱ ԱԼՄՈՒԼԼԱՆ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և դեսպան Նարիման Ալմուլլան քննարկել են համագործակցության հեռանկարները, մասնավորաբար՝ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման, ծրագրերի իրականացման, գիտահետազոտական, թվայնացման և վերականգնման ոլորտներում: Այցի ավարտին դեսպանը շրջեց Մատենադարանի գիտական բաժիններում և թանգարանում:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մատենադարանի պատվիրակության Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ Վերապատվելի Նշան և Մարիա Բագգալյանները Մատենադարանին են ընծայաբերել երկու մեծարժեք ձեռագիր և մեկ հնատիպ գիրք։ Տնօրենության հրավերով ս․թ․ օգոստոսին նվիրատուները կայցելեն Հայաստան՝ մասնակցելու ձեռագրերի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը։ Հաջորդ արժեքավոր ձեռքբերումը նշանավոր հայագետ, արվեստաբան Սիրարփի Տեր-Ներսեսյանի արխիվային փաստաթղթերն են, որոնք Մատենադարանին հանձնեց հայտնի արվեստաբան Սիլվիա

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մատենադարանի պատվիրակությունը այցելել է Բեյրութի Հայկազյան համալսարան, հանդիպել համալսարանի նախագահ, Վերապատվելի, դոկտոր Փոլ Հայդոստյանի, համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, Հայկազյան հայագիտական հանդեսի պատասխանատու խմբագիր, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանի և գրադարանի հայկական բաժնի վարիչ Վերա Կոստանյանի հետ։ Քննարկվել են Հայկազյան համալսարանի և Մատենադարանի համագործակցության հեռանկարները, համատեղ ծրագրերի իրականցման հնարավորությունները։ Կրթական հաստատություններին տրվել են Մատենադարանի գիտական վերջին

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԶՄՄԱՌԻ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԿՂԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մատենադարանի պատվիրակության Լիբանան կատարած այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Մեծավոր, Պատրիարքական փոխանորդ, Գերապայծառ Տեր Գեւորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանի, Զմմառի վանքի թանգարանի և մատենադարանի պատաախանատու Գեր. Պետրոս վարդապետ Մարաշլյանի և միաբանների հետ։ Կազմակերպվել է շրջայց Զմմառի վանքի ձեռագրապահոցում, թանգարանում, ներկայացվել է հնատիպ գրքերի հավաքածուն և վերականգնման արհեստանոցը։ Ստորագրվել է համագործակցության հուշագիր և

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԻՎԵԹ ԹԱՋԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ ՃԱՊՈՆԻԱ

Մատենադարանի Թանգարանի ղեկավար, Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը ճապոնացի հայագետ, Տոկիոյի համալսարանի Տարածաշրջանային ուսումնասիրությունների ֆակուլտետի պրոֆեսոր Կարեն Համադայի հրավերով փետրվարի 19-ից 25-ը գործուղվել է Ճապոնիա։ Այցի շրջանակներում Իվեթ Թաջարյանը «Պարսկական մանրանկարչական դպրոցները Մատենադարանի պարսկերեն նկարազարդ ձեռագրերի օրինակով» (”Persian Miniature Schools: Based on the Matenadaran illustrated Persian manuscripts”) թեմայով դասախոսություն է կարդացել Տոկիոյի համալսարանի Միջին

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ

Մատենադարանի պատվիրակությունը փետրվարի 23-ին այցելել է Լիբանանի Համազգային հայ կրթական և մշակութային միության ճեմարան, հանդիպել կենտրոնական վարչության ատենապետ պարոն Զաքար Քեշիշյանին, արխիվների հրատարակության պատասխանատու Երվանդ Փամբուկյանին, տեսչությանը և ուսուցչական կազմին, ծանոթացել՝ արխիվային վավերագրերի ուսումնասիրման ու հրատարակման աշխատանքներին։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ հատկապես ճեմարանի արխիվային հարուստ հավաքածուի ուսումնասիրման և թվայնացման ոլորտներում։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է

Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի պատվիրակությունը՝ գլխավորությամբ տնօրեն Արա Խզմալյանի, հանդիպումներ է ունենում Լիբանանի հայ հոգևոր կենտրոնների, հայագիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների առաջնորդների, ղեկավարների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հագեցած օրակարգն այսօր նշանավորվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ հանդիպմամբ: Վեհափառ Հայրապետը ողջունել է պատվիրակությանը և հայտնել իր պատրաստակամությունը համակողմանիորեն խորացնելու Մատենադարանի հետ կաթողիկոսության

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐՎԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՏԱՌԻ ԳՈՒՆԱԴԱՐՁՈՒՄԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցյան Մատենադարանում, Մայրենի լեզվի օրվա շրջանակում, բացվել է «Տառի գունադարձումը» խորագրով ցուցադրություն, որին ներակայացված են Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» ստեղծագործությունները և Մատենադարանի հավաքածուներից արժեքավոր ու բացառիկ նմուշներ՝ 14-16րդ դարերի Ավետարաններ, հմայիլներ, գծանկարներ: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր ելույթում ընդգծել է ժամանակակից արվեստի միջոցով հայ մշակույթի ավանդույթները կրող ու տարածող ստեղծագործողների հետ համագործակցության կարևորությունը: Արմենուհի Սաղդասարյանն էլ

ԼՈւՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» ՀԱՆԴԵՍԻ 36-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Բանբեր Մատենադարանի» պարբերականի 36-րդ հատորը, որն ընդգրկում է պատմությանը, բանասիրությանը, բնագիտությանը, մատենագիտությանը առնչվող նյութեր, բնագրերի հրապարակումներ, գրախոսականներ և «Ներսես Շնորհալի՝ Բազմաշնորհ Հայրապետը» միջազգային գիտաժողովի նյութերի ընտրանի։ Հանդեսը լույս է տեսնում «JTI ARMENIA» ընկերության հովանավորությամբ: Գլխավոր խմբագիր՝ Գոհար Մուրադյան Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ: