ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԵՎ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԿՁԵՌՆԱՐԿԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՔԱՅԼԵՐ՝ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Մարտի 13-ին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամները՝ Մեխակ Ապրեսյանի գլխավորութամբ, այցել են Մատենադարան, ծանոթացել նոր ցուցադրություններին և նորաբաց սրահներին, որին հաջորդել է զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների և Մատենադարանի տնօրենության համատեղ քննարկումը: Ֆեդերացիայի անդամները բարձր են գնահատատել Մատենադարանի թանգարանում իրականացվող բարեփոխումները, կարևորել են ցուցադրությունների բազմազանեցման ընթացքի շարունակականությունը: Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է թանգարանի արդիականցման առաջիկա միջոցառումները, նոր ծառայությունների

ԿԻՆ ԳՐԻՉՆԵՐ

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին հիշատակումներ կան դեռևս աշխարհիկ կյանքի կանոնական թղթերում։ Հայտնի է Վաչագան Բարեպաշտ թագավորի կանոնագիրքը (5-րդ դ․), որտեղ առանձնահատուկ անդրադարձ էր արվում կնոջ իրավունքներին։ Ուստի, բնավ էլ պատահական չէ, որ Հայոց մատենագրության մեջ հիշատակվում են նաև կին գրիչների անուններ։ Հայտնի առաջին կին ստեղծագործողը Սահակադուխտն էր 7-րդ դարում: Նա դուստրն էր Դվինի ավագ

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում տեղի է ունեցել անկախ հետազոտող, ասորագիտության դոկտոր, սեմական լեզուների (Սիդնեյի համալսարան) և ասորական քրիստոնեության (Լեյդենի համալսարան) մասնագետ Նիկոլաս Ալ-Ջելուի «Սրտերն՝ ինչպես մեր սրտերը. հայերի և ասորիների համագործակցությունն ու համակեցությունը Իրանի Ուրմիայի շրջանում» թեմայով դասախոսությունը։ Բանախոսը ներկայացրել է երկու հնագույն ազգերի երկարամյա բարեկամության, կենցաղի, մշակույթի, համակեցության առնչությունները:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ «ԻՄ ՔԱՅԼԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մատենադարանի և «Իմ Քայլը» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ միավորելով ուժերը կրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում: Հուշագրի շրջանակում նախատեսվում են համատեղ ծրագրերի իրականացում, մասնագիտական վերապատրաստումներ, հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև փոխադարձ աջակցություն մշակութային և կրթական նախաձեռնություններին, մասնավորապես՝ Կատարի «Կատարա» Մշակութային հիմնադրամի հետ Մատենադարանում Արաբերեն ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի ստեղծման գաղափարի իրականացման

ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ. ՄԱՐՏԻ 10-ԻՑ ԱՊՐԻԼԻ 10-Ը ԹԱՔՈՒՑՅԱԼ ՄԱՏՅԱՆՆԵՐ. ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՄԱՏՅԱՆ

Ըստ ավանդազրույցի՝ Շուրիշկանի Ավետարանը, որ հայտնի է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498թ․ Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն՝ Թուրուանդ իշխանն է, գրիչը՝ Բարսեղ քահանան։1603-1604թթ. հայերի բռնագաղթի ժամանակ Ավետարանը տեղափոխվում է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ՝ Սբ․ Բարսեղ Կեսարացու վանք: Հնարավոր վտանգներից պաշտպանելու նպատակով Ավետարանը թաղում են հողի մեջ։Որոշ ժամանակ անց

«ՍՐՏԵՐՆ՝ ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ՍՐՏԵՐԸ. ՀԱՅԵՐԻ ԵՎ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆԻ ՈՒՐՄԻԱՅԻ ՇՐՋԱՆՈՒՄ»

2025 թվականի մարտի 4-ին, ժամը 14։30-ին Մատենադարանի տեսասրահում տեղի կունենա բանախոսություն՝ «Սրտերն՝ ինչպես մեր սրտերը. հայերի և ասորիների համագործակցությունն ու համակեցությունը Իրանի Ուրմիայի շրջանում» թեմայով։Բանախոս՝ Նիկոլաս Ալ-Ջելու, անկախ հետազոտող, ասորագիտության դոկտոր, սեմական լեզուների (Սիդնեյի համալսարան) և ասորական քրիստոնեության (Լեյդենի համալսարան) մասնագետ: Դասավանդել է դասական ասորերեն Սիդնեյի և Մելբուրնի համալսարաններում։ Ներկայում բնակվում է Անկավայում, Իրաք: Ներառված

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ՝ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ — 2025»-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ 6 ԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԵՐԵՔԱԿԱՆ ՏԱՐՈՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

«Հայկական բնակավայրերը Արևելքի կայսրությունների իշխանության ներքո (XVI-XIX դդ․)» խորագրով ծրագրի ղեկավարն է արևելագիտության բաժնի վարիչ, պ.գ.դ. Քրիստինե Կոստիկյանը: Ծրագրում ընդգրկված են Մատենադարանի Արևելագիտության բաժնի աշխատակիցներ Վերա Սահակյանը, Անահիտ Թովմասյանը, Էլինա Ղազարյանը, Միհրան Մինասյանը և Միացյալ Թագավորության Գրինվիչի Համալսարանի պրոֆ․, օսմանագետ Միքայել Թալբոթը։Ուսումնասիրելու են Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության ներքո հայկական բնակավայրերի պատմությանը, ժողովրդագրությանը և անվանումներին,

«EU4DIALOGUE. ՀԱՅ-ԼԱՏՎԻԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ

Մատենադարանի աշխատակիցները մասնակցել են հայկական գրադարանային ասոցիացիայի և Լատվիայի ազգային գրադարանի համատեղ կազմակերպած «EU4Dialogue. հայ-լատվիական երկխոսություն հանուն գրադարանների զարգացման» խորագրով սեմինարին։ Մատենադարանի կրթական ծրագրերի համակարգող Ջեմմա Պապոյանը ներկայացրել է Մատենադարանում իրականացվող կրթամշակութային ծրագրերը: Սեմինարին մասնակցել են նաև մատենագետ-ավագ գրադարանավարներ Նադեժդա Քարտաշյանը և Անի Հարությունյանը: Սեմինարի նպատակն էր զարգացնել գրադարանային ոլորտում միջազգային համագործակցությունը, ներկայացնել ընթերցանության խթանման

«ՄԱՇՏՈՑ» ԾԻՍԱՄԱՏՅԱՆ

«Մաշտոցը» Հայ եկեղեցու կարևորագույն ծիսամատյաններից է, որը բովանդակում է ծիսական արարողությունների կանոնները: Այն կազմավորվել է 5-րդ դարում Սահակ Պարթև կաթողիկոսի հրամանով ու նախաձեռնությամբ և ի սկզբանե կոչվել է «Օրհնությունաբեր Ցուցակ»: Համաձայն պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ 9-րդ դարում Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսը, խմբագրելով «Օրհնությունաբեր Ցուցակ»-ը, կազմում է Մաշտոց ծիսարանը: Այս ծիսամատյանում տեղ են գտել մարդկային կյանքի հանգուցակետերին վերաբերող

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՄԱՆՐԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ՍԱՆԵՐԻ ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի գիտական մասնաշենքում բացվել է «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների եռօրյա ցուցադրությունը: Ցուցադրված են ստուդիայի բոլոր խմբերի՝ երեխաների ու մեծերի, մանրանկարչական և ստեղծագործական աշխատանքները, երեխաների նկարազարդած մագաղաթյա ձեռագիր և պատկերազարդ գրքերը, ինչպես նաև, գրաֆիկ դիզայնի ստեղծագործությունները։ Մատենադարանում ավելի քան 7 տարի գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի տարբեր տարիքային խմբերի սաները ծանոթանում են ոչ միայն հայկական