ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԵՐՄԵԿ ԿՈՇԵՐԲԱԵՎԸ

Նախարարի ղեկավարած պատվիրակությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի,Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջել է Մատենադարանի ցուցասրահներում, այցելել է վերականգնման բաժին: Նախարարը հատուկ ուշադրության է արժանացրել Մատենադարանում պահվող հայատառ ղփչաղերեն ձեռագրերին:

2026 Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-23-Ը ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ․ ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ 5-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Մատենադարանը և ՌԴ ԳԱ Համաշխարհային գրականության ինստիտուտը կազմակերպում են «Բնագիր և մեկնություն․ անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանության խնդիրներ» թեմայով հինգերորդ միջազգային գիտաժողովը: Զեկուցումները կարող են վերաբերել հին ու միջնադարյան բնագրերի կամ դրանց առանձին հատվածների նոր մեկնաբանմանը՝ բնագրագիտական, հնագրագիտական, լեզվաբանական, պատմագիտական, գրականագիտական և փիլիսոփայական տեսանկյուններից, ինչպես նաև մեկնության տեսության խնդիրների և դարավոր մեկնողական ավանդույթի քննությանը: Գիտաժողովի

«ՍՅՈՒՆՅԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԱԹԵՎՅԱՆ ՆՍՏՈՑԸ. ՇԱՂԱՏԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ ԵԿԵՂԵՑԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Ս.թ. մարտի 31-ին տեղի է ունեցել Մատենադարանի ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.դ. Արսեն Հարությունյանի դասախոսությունը՝ «Սյունյաց եպիսկոպոսության նախատաթևյան նստոցը. Շաղատի Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցին» թեմայով։ Դասախոսությանը հաջորդել է քննարկում, որը վարել է պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը։

ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը ս.թ. մարտի 16–19-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում բանախոսություններով հանդես է եկել Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում Այցի շրջանակում Վահե Թորոսյանը հանդիպել է համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Նանդոր Բիրհերի և Հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Բալինտ Կովաչի ու դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։

«ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՏԵԶԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ. ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ»

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հարցազրույցը Իսպանիայի հեղինակավոր El País պարբերականին: Իսպանական մամուլի անդրադարձը «Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրությանը`

«ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՏԵԶԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ»․ BIBLIOTECA NACIONAL DE ESPAÑA ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ 2026թ․-ի մարտի 26-ին բացված ցուցադրության հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան գրադարանի տնօրեն Օսկար Արոյո Օրտեգան, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, Իսպանիայի մշակույթի գծով պետական քարտուղար Ջորջի Մարթի Գրաուն, Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը։ Գրադարանի տնօրենը մասնավորաբար նշեց, որ հայկական

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՍՅՈՒՆՅԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԱԹԵՎՅԱՆ ՆՍՏՈՑԸ. ՇԱՂԱՏԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ ԵԿԵՂԵՑԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Թեմայի բանախոսը կլինի Մատենադարանի ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.դ. Արսեն Հարությունյանը։Նիստավար՝ բ․գ․թ․ Հասմիկ Կիրակոսյան։Դասախոսությանը կհաջորդի քննարկում, որը կվարի պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը։Դասախոսությունը տեղի կունենա Մատենադարանի տեսասրահում։Տևողությունը՝ 40 րոպե, քննարկումը՝ 30 րոպե։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է FUNDAÇÃO CALOUSTE GULBENKIAN ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՆՏՈՆԻՈ ՖԵՅՋՈՅԻՆ

2026 թ. մարտի 24-ին Լիսաբոնում Մատենադարանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի ղեկավարության, հիմնադրամի աշխատակիցների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպել է Հիմնադրամի Հայ համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը: Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի գործունեությունը միջազգային գիտական համագործակցության, ձեռագրերի վերականգնման, ցուցադրության և ռազմավարական այլ ոլորտներում: Հանդիպման ընթացքում կարևորվել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի հրատարակման

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՅԱԳԵԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

2026 թվականի մարտի 18-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, զարգացման գծով տնօրենի տեղակալ Տաթևիկ Մուրադյանը և հայագետ, դոկտոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանն այցելել են Յագելոնյան համալսարանի գրադարան, ծանոթացել գրքային և ձեռագրական հավաքածուների պահպանման և վերականգնման պայմաններին։ Ի թիվս այլ ձեռագրերի, ներկայացվել են նաև գրադարանի հավաքածուներում պահվող հայերեն ձեռագրերի նմուշները։Արա Խզմալյանը հրավիրել է գործընկերներին համագործակցել գրավոր ժառանգության պահպանման և