ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ «Մատենդարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի երկու աշխատակից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով: Թանգարանային այցելությունների գլխավոր համակարգող Արմինե Ավագյանն ու զբոսավար Տաթևիկ Ադամյանը պարգևատրվել են թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում անբասիր, երկարամյա աշխատանքային գործունեության համար:

Կիսվել