ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2024 թվականի, առկա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, հետևյալ մասնագիտության գծով՝

—  Կերպարվեստ, դեկորատիվ արվեստ, դիզայն /Ժէ 00.03 / -1 տեղ,

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 27-ից մինչև հունիսի 20-ի ժամը 16.30-ը ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, «Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, 310 աշխատասենյակ: Մասնագիտական քննությունները ս.թ. հունիսի 25-ից հուլիսի 7-ը:

Դիմորդից պահանջվում է Օատար լեզվից /թոյֆլ/ քննության անցումային միավոր /46 և ավելի/: Տեղեկությունների համար դիմել վերոնշյալ հասցեով, 303 աշխատասենյակ: Հեռախոս 010 513-245, կամ՝ բջջ. 093225311:


ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Կիսվել