![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/05/441899524_855630623259003_4960621459241400055_n-1024x683.jpg)
Այս օրերին շրջիկ ցուցահանդես-վարպետաց դասերն անց են կացվում Գեղարքունիքի մարզում: Գավառ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան մարզային գրադարանում կազմակերպվող հանդիպումներին մեծ թվով երեխաներ տեսական ու գործնական գիտելիքներ են ստանում ձեռագրերի ընդօրինակման, վերականգնման ու նկարազարդման ուղղություններով:
Աշակերտներին տրամադրվում են նաև Մատենդարանի ստեղծման ու կազմավորման պատմության մասին տեղեկություններ: