ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՂՈՒԿԱՍ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ «ԳԱՆՁ ՉԱՓՈՅ, ԿՇՌՈՅ, ԹՒՈՅ ԵՒ ԴՐԱՄԻՑ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀԻ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գերմանիայի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնից ինստիտուտի​ և Մաշտոցյան Մատենադարանի համագործակցությամբ հրատարակվել է Ղուկաս Վանանդեցու «Գանձ չափոյ, կշռոյ, թւոյ եւ դրամից բոլոր աշխարհի» աշխատության (1699 թ.) գերմաներեն թարգմանությունը՝ ծանոթագրություններով և ընդարձակ նախաբանով (կազմող և հրատարակիչ՝ Մարկուս Դենցել, աշխատակցությամբ՝ Անահիտ Ավագյանի, Գրիգոր Գրիգորյանի, Հակոբ Մաթևոսյանի և Արմինե Մելքոնյանի)։

Հատորում ընդգրկված են Մատենադարանի գիտաշխատողներ Էռնա Շիրինյանի, Արմինե Մելքոնյանի և Անահիտ Ավագյանի «Ղուկաս Վանանդեցին և Վանանդեցիների հայկական տպարանը Ամստերդամում» (Lukas von Vanand und die armenische Druckerei der Vanandec‘is in Amsterdam) և Սարգիս Բալդարյանի «Ղուկաս Վանանդեցի և Կոստանդ Ջուղայեցի. վաղ նոր շրջանի հաշվետումարների երկու հեղինակներ» (Lukas von Vanand und Kostand von Julfa: Zwei armenische Autoren von Kaufmannhandbüchern der Frühen Neuzeit) հոդվածները։

Հատորը կազմում է «Հայերը Արևելյան Եվրոպայում» շարքի 7-րդ գիրքը։ Այն հասանելի է Մաշտոցյան Մատենադարանի գրադարանում, ինչպես նաև` առցանց:

Կիսվել