ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ «ԼՈՒԾՄՈՒՆՔ ՅՈԲԱՅ» ԵՐԿԻ ԲՆԱԳԻՐԸ

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Գրիգոր Տաթևացու «Լուծմունք Յոբայ» երկի բնագիրը՝ աշխատասիրությամբ Էլյա Սարիբեկյանի: Գիրքը բովանդակում է հայ միջնադարյան եռամեծար և յոթնալույս վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ Հոբի գրքի լուծմունքի բնագիրը, որը հրատարակվում է ըստ Մատենադարանի թիվ 1115 ինքնագիր օրինակի։ Բնագրին կից ուսումնասիրությունը համակողմանի ներկայացնում է Հոբի գրքի առանցքային խնդիրները, լուծմունքի հիմնական առանձնահատկությունները։

Գիրքը նախատեսված է աստվածաբանների, միջնադարագետների և առհասարակ աստվածաշնչյան մեկնություններով հետաքրքրվողների համար։

Խմբագիր՝ պատմ. գիտ. դոկտ., պրոֆ. Էռնա Մանեա Շիրինյան

Գիրքը հրատարակվել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի հովանավորությամբ:

Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել