ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ․ ՁԵՌԱԳԻՐ ԵՎ ՏՊԱԳԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ 15-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ

Սեմինարը հյուրընկալել է աշխարհի 16 երկրից 36 մասնակցի։ Հատուկ ուշադրություն է դարձվում կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային երկրներից վերականգնման և պահպանման մասնագետների մասնակցությանը:

Սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ ԿԳՄՍ Ոսկե մեդալով պարգևատրել է սեմինարի երկարամյա մասնակից, ԱՄՆ կոնգրեսի գրադարանի աշխատակից Թամարա Օհանյանին:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Հայկական մանրանկարչական արվեստ» նամականիշի մարման, ինչպես նաև, Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման և վերականգնման լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունները:

Տե՛ս ծրագիրը:

Կիսվել