ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ «ԶՈՎԵՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալագիր է հանձնել «Զովեր Քնսթրաքշն» կազմակերպության հիմնադիր Արա Ավետիսյանին։

Տնօրենը մասնավորապես ներկայացրել է կազմակերպության աջակցությամբ ս. թ. սեպտեմբերի 20-23-ը Մատենադարանի պատվիրակության՝ Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի արդյունքները։ Ընդգծվել է Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին մասնակցության կարևորությունը, ինչպես նաև Շվեյցարիայի ազգային գրադարանի տնօրենի հետ գործնական հանդիպման և Մշակութային ժառանգության դաշնության գործադիր տնօրենի հետ բանակցությունների արդյունքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկա ծրագրերը։

Արա Ավետիսյանը հայտնել է Մատենադարանի հետ հետևողական համագործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Մատենադարանի տնօրենի լիազորված ներկայացուցիչ Հովհաննես Առաքելյանը։

Կիսվել