«ԵՎ ՄԻ ՏԱՆԻՐ ԶՄԵԶ… ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԳՐԵՐԸ». ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայկական ձեռագրական ժառանգության մաս կազմող ժապավինաձև հմայիլները աղոթքների, աղերսների և մաղթանքների ժողովածուներ են, որոնք ունեն պահպանիչ-բուժիչ նշանակություն:

Առաջին անգամ ցուցադրվում է Մատենադարանում պահվող ձեռագիր ժապավինաձև հմայիլների հավաքածուն: Մատենադարանը հայերեն ձեռագիր հմայիլների ամենամեծ հանգրվանն է:

Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստաբանության թեկնածու Դավիթ Ղազարյանը:

Կիսվել