![](https://matenadaran.am/wp-content/uploads/2020/08/858_71798675_567401360678607_8214690523483471872_n.jpg)
Պաշտոնական այցով Երևան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերին դիմավորեցին Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը և գիտնական քարտուղար Վահեն Թորոսյանը: Պաշտոնյաները շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանային համալիրում: Այցի ավարտին Դարիգա Նազարբաևան և պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնելով, նշեցին, որ խորապես տպավորված են հայ ձեռագրական հարուստ մշակույթով։