![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/04/340985918_1405376783614217_737327406220400365_n-1024x675.jpg)
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 13-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը Մատենադարանի թանգարանային մասին ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։ Պատվիրակությանը ներկայացվեց «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» և «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունները։ Հյուրերը ծանոթացան նաև Վերականգնման բաժնի աշխատանքներին։