![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/10/396708994_725597682928965_5388651125889305114_n-1024x683.jpg)
Մաշտոցյան Մատենադարանում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի պաշտոնական հանդիպումը:
Այցի շրջանակում Մատենադարանի ցուցադրությունների սրահում բացվել է Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն։ Հյուրերը շրջել են ցուցասրահում, ծանոթացել Միսաք Մանուշյանի անձնական արխիվային նյութերին։