«ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԴԻԱ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մաշտոցյան Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչության ստուդիայում գործում է ընդունելություն 3 տարիքային խմբերում՝ 6-12 տարեկաններ13-16 տարեկաններԵվ մեծեր Ծրագիրը ներառում է՝Դասական մանրանկարչությունԶարդարվեստի հիմունքներԱզատ ստեղծագործական աշխատանքներԹեմատիկ շրջայց Մատենադարանում Փոքրիկ ծաղկողները ծանոթանում են՝Հայկական մանրանկարչության առանձնահատկություններինԳունային համադրություններինՄարդկային կերպարների կառուցվածքի կանոններինԿենդանական և բուսական աշխարհի պատկերներինՄանրանկարչական դպրոցների առանձնահատկություններին և տարբերություններին։ Սաները ստեղծում են գրքեր, մասնակցում են ցուցահանդեսների և վարպետության դասերի։ Պատանիների խմբի

Կիսվել

«ՏԱՌԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

«Տառերի աշխարհում» կրթամշակութային ծրագիրը Մատենադարանի ամենափոքրիկ այցելուների համար է (1-2-րդ դասարան)։ Ծրագրի ընթացքում փոքրիկ գիտունիկները հարցուպատասխանների և պրակտիկ աշխատանքի արդյունքում կբացահայտեն․ Ինչ է գիրը, զարդագիրը Կվերհիշեն հայոց գրերի ստեղծման պատմությունը Կծանոթանան տառերի թվային համարժեքներին Գործնական հատվածում երեխաները մասնագետի օգնությամբ կսովորեն զարդագիր ձևով գրել իրենց անվան սկզբնատառը։ Ծրագրի տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե Խմբում աշակերտների թիվը՝

Կիսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԲԱԲԿԵՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

2023 թ. լրանում է նշանավոր հայագետ, արևելագետ, Մաշտոցյան Մատենադարանի փոխտնօրեն (1965-1994) Բաբկեն Չուգասզյանի 100-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ ս. թ. նոյեմբերի 17-18-ին Մատենադարանում նախատեսվում է իրականացնել միջազգային միջնադարագիտական գիտաժողով: Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են՝ Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն: Զեկուցումներին տրվում է 15-20 րոպե ժամանակ: Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք լրացնել գրանցման ձևաթուղթը և ուղարկել  [email protected]

Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2023 թվականի, հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, հետևյալ մասնագիտության գծով՝ Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ սեպտեմբերի 9-ը ժամը 16.00 ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, 310 աշխատասենյակ: Տեղեկությունների համար դիմել վերոնշյալ հասցեով, 303 աշխատասենյակ: Հեռ. 513-013, 093225311 ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԳԾՈՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ

Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանի հրամանով Վահե Թորոսյանը նշանակվել է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն։ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 2008-2011 ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրա (պատմական գիտությունների թեկնածու) 2002-2007 Հայկական պետական մանկավարժական համալսարան (Պատմության և իրավագիտության ֆակուլտետ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ 2023 «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի քարտուղար 2019-2023 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի «15-19-րդ դարերի

Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2023 թ. հուլիսի 17-ին տեղի ունեցավ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ Մատենադարանի տնօրենի ընտրության նիստը: Ընտրությանը մասնակցել է երեք թեկնածու՝ Արայիկ Էդիկի Խզմալյանը, Կարեն Արտուշի Մաթևոսյանը, Արծրունի Սամվելի Սահակյանը: Թեկնածուներից Արծրունի Սամվելի Սահակյանն ինքնաբացարկ հայտնեց: Քվեարկության դրվեցին Արայիկ Էդիկի Խզմալյանի և Կարեն Արտուշի Մաթևոսյանի թեկնածությունները: Քվեարկության արդյունքով միաձայն Մատենադարանի

Կիսվել

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Ստորև ներկայացվում են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թեկնածուների զարգացման ծրագրերը՝ Արայիկ Խզմալյան Կարեն Մաթևոսյան Արծրունի Սահակյան

Կիսվել