ՖՐԱՆՍՈՒԱ-ՔՍԱՎԻԵ ԲԵԼԱՄԻԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Ապրիլի 5-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին: Հյուրը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց թանգարանային մասնաշենքում, ծանոթացավ նաև Արցախի ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

ՀԵՐՔՈՒՄ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Վարդան Ղուկասյան» անուն ազգանունով օգտատերը 28.03.2021թ. ուղիղ եթերում ստահոդ տեղեկատվություն է հրապարակել այն մասին, իբր Մատենադարանից անհետացել, վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ: Մատենադարանը հերքում է այս տեղեկատվությունը, հորդորում ֆեյսբուքյան վերոհիշյալ օգտատիրոջը հրապարակավ հերքել հերյուրանքը։ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆՀայտնում ենք, որ ոչ 2018 թվականին, ոչ էլ հետագայում, Մաշտոցյան Մատենադարանում տանիքի փլուզումներ, հետևաբար նաեւ վերանորոգման աշխատանքներ

Կիսվել

ՆԻԿՈ ՍԽԵՐՄԵՐՍԻ ԱՅՑԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մարտի 24-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը: Հյուրը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց թանգարանային համալիրում, ծանոթացավ նաև վերջերս բացված Արցախի ձեռագրերին նվիրված ցուցահանդեսին։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ-ԳԱՆՁԱՍԱՐ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱՄ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԱԼՈՎ

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Արցախի մշակույթի զարգացման գործում ներդրած ծանրակշիռ ավանդի համար Մաշտոցյան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանն այսօր պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ Պետական պարգևը Երևանի Մաշտոցյան Մատենադարանում Արամ Թորոսյանին է հանձնել ԱՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։

Կիսվել

ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային այցելեց Մատենադարան

Մարտի 17-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային։ Հանդիպում կայացավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի և արևելագիտության բաժնի գիտաշխատողների հետ։ Քննարկվեցին գիտական, գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության մի շարք հարցեր։ Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային այցի վերջում եղավ թանգարանային մասնաշենքում, նաև ծանոթացավ Արցախի ձեռագրական ժառանգությանը։

Կիսվել

Մահացել է Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը

Մաշտոցյան Մատենադարանը ցավով տեղեկացնում է, որ մահացել է Մատենադարանի երկարամյա աշխատակից, թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը։1959 թվականին Լևոն Խաչիկյանի հրավերով աշխատանքի է անցել Մատենադարանում:2001 թվականին Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը հայ գրականությունը թարգմանաբար միջազգային հանրությանը ներկայացնելու, հայ թարգմանական գրականությունը հարստացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:Մարգարիտա

Կիսվել

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Շարունակելով ընդլայնել Մատենադարանի միջազգային համագործակցության շրջանակը՝ հուշագիր ենք կնքել Ֆլորենցիայի համալսարանի Պատմության, հնագիտության, աշխարհագրության, գեղարվեստի և թատերական արվեստների ամբիոնի (SAGAS) հետ:Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի երկու հաստատությունների գիտաշխատողների առջև` իրականացնելու համատեղ հետազոտական աշխատանք հայոց միջնադարյան պատմության, բանասիրության և մշակույթի բնագավառներում, միասին հրատարակելու աշխատություններ, կազմակերպելու գիտաժողովներ, սեմինարներ, ինչպես նաև իրականացնելու ուսանողների և հետազոտողների փոխանակումներ: Հուշագիրը կնպաստի

Կիսվել

ԱՐՑԱԽԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ

Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Մատենադարան–Գանձասար» գիտամշակութային կենտրոնից 2020թ․ պատերազմի ժամանակ Մատենադարան տեղափոխված Արցախյան ձեռագրերի ցուցահանդեսը։ Ներկայացված են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ․ Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին։ Արցախում գրված, նկարազարդված և պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր։ Ընդհանուր շուրջ 8 տասնյակի հասնող ցուցանմուշ:Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն իր

Կիսվել

Հարցազրույց

Մաշտոցյան Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը ֆրանսիական Gazette Drouot շաբաթաթերթին ներկայացրել է գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունը։

Կիսվել

Բեռնար Քուշների այցը Մատենադարան

Փետրվարի 27-ին Նոբելյան մրցանակի դափնեկիր «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, բժիշկ, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար (2007-2010թթ.), «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնար Քուշները այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Այցի ընթացքում Քուշներին ուղեկցում էին «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն, Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն

Կիսվել