ԱՐԱՄ ԹՈՓՉՅԱՆԸ ԵՒ ԳՈՀԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ ԵՆ «ՊՈՂՈՍՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿՈՎ

Ուրախությամբ հայտնում ենք, որ Մաշտոցյան Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ  Գոհար Մուրադյանը և Միջնադարյան գրականության ու բանասիրության բաժնի վարիչ Արամ Թոփչյանը Վերգիլիուսի «էնեական»-ի՝  լատիներենից թարգմանության համար արժանացել են 2020 թ. «Պողոսյան» (ՀՀ նախագահի) մրցանակին: Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր հաջողություններ:

Կիսվել

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԲԱՆԱՍԵՐ ԳԵՎՈՐԳ ԱԲԳԱՐՅԱՆԻ (1920-1998) ԾՆՆԴՅԱՆ 100- ԱՄՅԱԿԸ

2020 թ. սեպտեմբերի 14-ին լրանում է  նշանավոր բանասեր, հայագետ, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Վարագի Աբգարյանի ծննդյան 100-ամյակը։   Գևորգ Աբգարյանն իր վառ անհատականությամբ լուսավոր հետք և ազդեցություն է թողել 1960-90-ական թթ. հայագիտական մտքի և իր ժամանակակիցներից շատերի վրա։   Պատիվ եմ ունեցել, 1975/6 ուսումնական տարում իբրև Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի

Կիսվել

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ, ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը։

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լույս է տեսել «Պատմության և մշակույթի հարցեր. օժանդակ ձեռնարկ զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների համար» գիրքը:   Ժողովածուն ներկայացնում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ցուցադրությունն ուղեկցող և միջնադարյան պատմության ու մշակույթի բազմաբնույթ հարցերին նվիրված հոդվածներ, որոնք դասախոսությունների տեսքով 2018 թ. ընթացքում ներկայացվել են Մատենադարանի զբոսավարներին և երիտասարդ գիտնականներին՝ նպաստելով նրանց մասնագիտական գիտելիքների ու հմտությունների բարելավմանը: Վերոնշյալ

Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուրախ ենք տեղեկացնել, որ օգոստոսի 25-ից բացվելու է Մաշտոցյան Մատենադարանի  ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝  թանգարանային համալիրը: Համավարակի պայմաններում  անվտանգ այցերի համար հորդորում ենք հետևել ՀՀ պարետի Ν 253 որոշման ցուցումներին։ Թանգարան և ընթերցասրահ  այցելության ողջ ընթացքում կրել դիմակ: Նախքան թանգարան և ընթերցասրահ մուտք գործելը, պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո,ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Թանգարանի ներսում և

Կիսվել

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ 200-ԱՄՅԱԿԻՆ

Մաշտոցյան Մատենադարանի հնատիպ գրքերի ցուցադրությանը կից բացվել է Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին նվիրված նոր ցուցահանդես: Ներկայացված են Մատենադարանի գրադարանում պահվող Ալիշանի աշխատություններից 24 անուն գիրք:Ղևոնդ Ալիշանը (1820-1901թթ.) այն հայ մտավորականներից է, ով իր կենդանության օրոք արժանացել է համահայկական փառքի և սիրո ու անվանվել Հայոց Նահապետ: Այս բնորոշումը վերցված է նրա «Նահապետի երգեր» շարքից, որն իր խոր

Կիսվել

Վախճանվել է Մատենադարանի վաղեմի գործընկեր Ռոբերտ Շթելեն

Մաշտոցյան Մատենադարանի տնօրինությունը ցավով հայտնում է, որ 97 տարեկանում վախճանվել է Մատենադարանի վաղեմի գործըն-կեր, պրոֆեսոր Ռոբերտ Շթելեն։ 2000 թվականից ի վեր նա մեծ նվիրումով և անշահախնդիր կերպով վերականգնել է մեծ քանակությամբ ձեռագրակազմեր: Պրոֆեսորը բարձր էր գնահատում մեր մշակութային ժառանգությունը և 20 տարիների ընթացքում խորապես ուսումնասիրել էր հայկական ձեռագրական ու, հատկապես, կազմարարական արվեստը: Հարցազրույցների ժամանակ նա

Կիսվել

ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ-90

Լույս է տեսել ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան իննսունամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովի (22-23 մայիս, 2019 թ.)  նյութերի ժողովածուն։  Գրքում ընդգրկված ուսումնասիրությունները վերաբերում են հայ միջնադարյան փիլիսոփայության ու գրականության պատմությանը, հայ եկեղեցու դավանաբանությանը և այլն: Գիրքը հասցեագրված է հայ միջնադարյան փիլիսոփայական մտքի ու մշակույթի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին ու այս խնդիրներով հետաքրքրված ընթերցողական շրջանակներին:   Գրքի թվային տարբերակը

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ 29-ՐԴ ՀԱՄԱՐԸ

 «Բանբեր Մատենադարանի» հանդեսի սույն ծավալուն համարում ընդգրկված են Մատենադարանի պատմությունը, փիլիսոփայական, բանասիրական, բնագիտական, պատմական ու արվեստաբանական հարցեր լուսաբանող հոդվածներ: Հատորում ներառված են 2019 թ. օգոստոսի 26-27-ին Գանձասարում (Արցախ) տեղի ունեցած «Հայոց Արևելից կողմանք (Արցախ, Ուտիք). Պատմություն և մշակույթ» միջազգային գիտաժողովի նյութերը, ինչպես նաև՝ 2019 թ. նոյեմբերի 28-30-ին Մատենադարանի 60-ամյակին նվիրված` 5-րդ Երիտասարդական գիտաժողովի նյութերը: Հատորում

Կիսվել

Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի նոր գիրքը

Լույս է տեսել Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի նոր գիրքը՝ «Պատմահնագիտական դիտարկումներ. Արուճ, Հավուցթառ, Անի, Աղթամար, Վայոցձոր» («Մուղնի» հրատարակչություն, Երևան, 2020)։Գրքում ներկայացվում են հեղինակի պատմահնագիտական դիտարկումները մի շարք վայրերի և հուշարձանների վերաբերյալ, առաջադրելով որոշ ենթադրություններ ու առաջարկություններ, որոնք կարող են ուղենիշ լինել հետագա հետազոտությունների համար։ Հեղինակն անդրադարձել է այն վայրերին, որոնց

Կիսվել