ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի «Յումավա» հրատարակչատունը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմի լատվիերեն թարգմանությունը (45 գլուխների ծաղկաքաղ՝ բանաստեղծական թարգմանությամբ): Այն գրաբարից կատարել է հայագետ Վալդա Սալմինյան:  Գրքում ամփոփված են չորս ներածական հոդվածներ: Առաջաբանում Հրաչյա Թամրազյանը պատկերում է Նարեկացուն՝ որպես հանճարեղ բանաստեղծ, հավերժ գոյացող տեքստի ստեղծող, ունիվերսալ քարոզիչ, որի լսարանը ողջ մարդկությունն է: Կրոնի ֆենոմենոլոգ, փիլիսոփայության դոկտոր

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՄԻՐՄԱՆ ԱԶԳԱՏՈՀՄԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

2017 թ. ապրիլի 29-ին Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանի պարգևատրման արարողությունը և Միրմանյան նշանավոր գերդաստանի պատմությանը վերաբերող արժեքավոր հավաքածուի ցուցադրությունը:Արարողության ընթացքում ելույթ ունեցան Մատենադարանի միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանը, ավագ գիտաշխատող Նազենի Ղարիբյանը, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։Վարդի Քեշիշյանը ներկայացրեց Գիրակ Միրման ընտանիքի պատմությունը և իր երախտիքի խոսքն

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՎԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՄԵՍՐՈՊ ԽԻԶԱՆՑՈՒ «ՍՈՒՐԲ ԾԱՂԻԿ» ԱՎԵՏԱՐԱՆԸ» ԱԼԲՈՄ-ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ավետ Ավետիսյան, «Մեսրոպ  Խիզանցու «Սուրբ Ծաղիկ» Ավետարանը», Երևան, Նաիրի հրատարակչություն, 79 էջԽմբագիր՝պատմ. գիտ. դոկտոր Կարեն Մաթևոսյան   Մեսրոպ Խիզանցու «Սուրբ Ծաղիկ» Ավետարանը» ալբոմ-ուսունասիրությունը նվիրված է Վասպուրականի մանրանկարչության լավագույն ձեռագրերից մեկի՝ Մեսրոպ Խիզանցու հմր.11203 Ավետարանի նկարազարդմանը (1619 թ.)։  Մանրանկարիչ, գրիչ, կազմող, նորոգող Մեսրոպ Խիզանցին տիրապետել է գրչության արվեստի գրեթե բոլոր հարակից մասնագիտություններին և թողել է հարուստ

Կիսվել

ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՐ ՌԻԳԱՅՈՒՄ

2017 թվականի ապրիլի 4-7 Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի լատվիերեն ծաղկաքաղ թարգմանության շրջանակներում (թարգմանիչ՝ հայագետ Վալդա Սալմինյա) ՀՀ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի դեսպանության (ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյան), Ռիգայի համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեցին Նարեկացիական օրեր: Ապրիլի 4-ին Ռիգայի համալսարանի գիտական գրադարանի, «Յումավա» հրատարակչատան եւ դեսպանության նախաձեռնությամբ կայացավ գրքի շնորհանդեսը եւ «Արմենպրես» գործակալության հետ համատեղ հայ

Կիսվել

ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Լույս է տեսել ակադեմիկոս Սեն Արևշատյանի «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում» ուսումնասիրության («Формирование философской науки в древней Армении [V-VI вв.]») նոր` վերամշակված հրատարակությունը փիլիսոփայության դոկտոր Կառլեն Միրումյանի խմբագրությամբ: Առաջին անգամ գիրքը տպագրվել է 1973 թ. ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի խմբագրությամբ:Ուսումնասիրության մեջ 5-6-րդ դդ. հայ ինքնուրույն և թարգմանական փիլիսոփայական գրականության  քննության հիման վրա առաջին անգամ ներկայացված է

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ. ԱՐՅՈՒՆԱՌՈՒՄ և ԲՈՒԺՈՒՄ ՏԶՐՈՒԿՆԵՐՈՎ» ԳԻՐՔԸ

Տեր-Վարդանյանց  Հայկ,  Հայ ժողովրդական բժշկություն. Արյունառում և բուժում տզրուկներով, Երևան, Նաիրի, 2016 թ., 184 էջ Լույս է տեսել «Հայ ժողովրդական բժշկություն. Արյունառում և բուժում տզրուկներով» աշխատությունը, որի հեղինակն է Մատենադարանի Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների ուսումնասիրման խմբի աշխատակից Հայկ Տեր-Վարդանյանցը: Հեղինակն իր երկարամյա բժշկության ընթացքում ուսումնասիրել է ժողովրդական-ավանդական բժշկության մոտեցումներն արյունառման և տզրուկաբուժության վերաբերյալ:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԻՔԱՅԵԼ ԱՆՎԱՄԲ ԺԷ. ԴԱՐԻ ԵՐԿՈՒ ԳՐԻՉ» ԳԻՐՔԸ

Խաչիկ Հարությունյան, Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2016 թ., 272 էջ + 16 էջ ներդիր Հրատարակվել է Մատենադարանի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Խաչիկ Հարությունյանի «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը։ Գրքում ներկայացված է Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչների ձեռագրական գործունեությունը։ Նրանցից առաջինը՝ Միքայել Թոխաթեցին (գրչության տարիներ՝ 1606-1658 թթ.), ջալալիների արշավանքների

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՆ ՀԱՅ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ

Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում. Ալբոմ-ուսումնասիրությունՍ. Մանուկյան, Դ. Ղազարյան,  Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2016 թ., 120 էջ Հոկտեմբերի 28-29-ը Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցած «Նարեկացիական ընթերցումներ» միջազգային երկրորդ գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գրքի շնորհանդեսը: Ալբոմ-ուսումնասիրությունը հեղինակել են արվեստաբանական գիտությունների թեկնածուներ Սեյրանուշ Մանուկյանը և Դավիթ Ղազարյանը. վերջինս նաև Մատենդարանի աշխատակից է: Գրքում

Կիսվել

ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է ԾՈՒՂՐՈՒԹԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Մ. Մաշտոցի անվանՄատենադարանի վերականագնման բաժնի աշխատակիցները Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում վերականգնել են տեղում պահվող հայկական մանրանկարչության գոհարներից մեկը՝ Ծուղրութի Ավետարանը:   Հայկական միջնադարյան մանրանկարչության արժեքավոր նմուշներից մեկը համարվող Ծուղրութի Ավետարանը նոր կյանք է ստացել: Քանի որ տեղի բնակիչներն Ավետարանը համարում էին գյուղի պահապանը, նրան վերագրում բազմաթիվ հրաշագործություններ և ոչ մի գնով չէին համաձայնվում թեկուզ

Կիսվել

ԱՎՐՈՐԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մատենադարանի համագործակցության արդյունքում տասը գիդ-էքսկուրսավարներ կվերապատրաստվեն Գերմանիայում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մատենադարանի համագործակցության արդյունքում տասը գիդ-էքսկուրսավարներ կվերապատրաստվեն Գերմանիայում:Սուրբ Թարգմանչաց տոնին՝ հոկտեմբերի 8-ին, միանալով Հայաստանի մշակութային արժեքներն օտարերկրացիներին լավագույնս ներկայացնելու ջանքերին, «Ավրորա» նախաձեռնությունը 20 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին: Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվում է Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարների դասընթացը Գերմանիայում: Դասընթացի շրջանակում նրանք այցելելու են

Կիսվել