ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՈՒԹ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՎԵՆԵՏԻԿԻ ԴՈԺԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Իտալիայի հանրապետությունում է: Ապրիլի 6-ին պատվիրակությունն այցելել է Դոժերի պալատ՝ ծանոթանալու Մարկո Պոլոյին նվիրված ցուցադրությանը: Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ավստրիայի, Գերմանիայի առաջատար թանգարանների ցուցանմուշների կողքին ներկայացված են Մատենադարանի բարձրարժեք ձեռագիր մատյաններ: Հայաստանին նվիրված սրահի գիտական խորհրդատուն Ֆլորենցիայի Համալսարանի դասախոս, հայագետ Զարուհի Պողոսյանն է, որն էլ Մատենադարանի, Հայաստանի Պատմության Թանգարանի և

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԵԾԱՆՈՒՆ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻՑ` ՓԱՐԻԶԱԲՆԱԿ ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Փարիզաբնակ Ռաֆայել Մարկոսյանը Մատենադարանի մեծանուն նվիրատուներից է: Նա ընծայաբերել է շուրջ 36 միավորից բաղկացած հին գրչագրերի հավաքածու, որն իր մահվանից առաջ (1922թ.) կտակել էր Հայստանին: Մարկոսյանի հավաքածուն հայ ժողովրդի հարուստ մշակույթի խոսուն վկան է: Այն ներառում է և՛ Ավետարան ու Մաշտոց, և՛ Տոնացույց ու Մանրուսմունք, Անանիա Շիրակացու ինքնակենսագրության ու թվաբանության խնդիրների գրքեր, Գրիգոր Նարեկացու, Ներսես

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՏՆՕՐԵՆ ՍԱՆՋԱՅ ԳԱՐԳԸ

Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ Սանջայ Գարգը այցելել է Արխիվի և Թվայնացման բաժիններ: Այնուհետև, Հնդկաստանի արխիվների տնօրենի հետ Մատենադարանի ղեկավարությունը քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորաբար՝ ձեռագրերի և արխիվային վավերագրերի ուսումնասիրման, վերականգնման և թվայնացման ոլորտներում:

Կիսվել

ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԻՈՐԳԻ ԱՄԻԼԱԽՎԱՐԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մարտի 25-27-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջել է Մատենադարանի թանգարանում և ձեռագրերի վերականգնման բաժնում:

Կիսվել

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՀ ԱՅՑԵԼԱԾ ԻԻՀ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՔԲԱՐ ԻՐԱՆԻԻՆ

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և ուրիշներ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մատենադարանի պատվիրակության՝ ԻԻՀ վերջերս կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռքբերված հայ-իրանական պատմական ժառանգությանը համարժեք համագործակցության շուրջ պայմանավորվածություններին՝ ձեռագրերի վերականգման, համատեղ ուսումնասիրությունների, թվային պատճենների փոխանակման, գիտական միջոցառումների կազմակերպման և նյութերի հրատարակման վերաբերյալ: Բացի

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մեհդի Սոբհանին և Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը։ Երկու երկրների միջև գործակցությունը որակապես նոր հարթության վրա դնելու վճռականությունը փոխադարձ է։ 2024 թ. հունվարի 26-31-ն առաջին անգամ պաշտոնական այցով

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ Է

2024 թ․ մարտի 18-19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, այցելել է Թբիլիսիի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոն։ Տնօրեն Զազա Աբաշիձեն ողջունելով պատվիրակությանը՝ անդրադարձ է կատարել կենտրոնի և Մատենադարանի համագործակցության պատմությանը, ներկայացրել հայագիտական բաժնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել պատասխան այցի համար։ Քննարկման արդյունքում որոշվել է առաջիկայում նախաձեռնել հայ-վրացական աշխատաժողովներ, համատեղ ջանքերով

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԷՐԲԻԼԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ, մեկշաբաթյա դասընթաց է անցկացնում Էրբիլի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնում։ Շարունակելով աշխարհի տարբեր կենտրոններում գրավոր ժառանգության պահպանության ու վերականգնման առաքելությունը՝ Մատենադարանի երկու վերականգնող մասնագետներ՝ Արտավազդ Այվազյանը և Լիլիթ Բաչաչյանը, վերոնշյալ կենտրոնի մասնագետներին ներկայացնում են ձեռագրերի և արխիվային վավերագրերի վերականգնման Մատենադարանի բազմամյա փորձը։

Կիսվել

ՄԱՐՏԻ 21-22-ԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ս.թ. հունվարի 26-31-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում արդյունավետ քննարկումներ տեղի ունեցան Իրանի խոշորագույն ձեռագրական և գիտական կենտրոնների ղեկավարների հետ: Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ մարտի 21-22-ին Մատենադարանում տեղի է ունենալու «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողով՝ նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան,

Կիսվել

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԵԾԱՆՈՒՆ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻՑ Է: ՆԱ ԸՆԾԱՅԱԲԵՐԵԼ Է ՇՈՒՐՋ 400 ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆ

Հայ մշակույթի մասունքների հայրենադարձության շարժումն անքակտելիորեն կապված է նյույորքաբնակ Հարություն Հազարյանի անվան հետ: Անցյալ դարի 20-ական թվականներից Գարեգին արք. Հովսեփյանի հորդորով նա սկսել էր հավաքել մեծ եղեռնից հետո հայ մշակույթի՝ աշխարհով մեկ ցրված բեկորները։ Հազարյանը համոզված էր, որ այդ արժեքների վերջնական հավաքատեղին մայր հայրենիքն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները դրանց ապահով ու անխաթար պահպանության

Կիսվել