ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Գործարար, բարերար Վահե Բադալյանը Մատենադարանին է նվիրաբերել ձեռագիր մատյանների կազմերի եռաչափ ձևաչափով սքանավորման սարք, որի շնորհիվ էապես մեծանալու է ձեռագրերի կազմերի ուսումնասիրման, առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաև հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։ Սքանավորման արդյունքները նպաստելու են նաև Մատենադարանի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Նորագույն սարքի կիրառումն աննախադեպ է ոչ միայն Մատենադարանի ձեռագրերի կազմերի ուսումնասիրման ոլորտում, այլև լայն հնարավորություն է

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՔՐԻՍՏԻՆԵ ԿՈՍՏԻԿՅԱՆԸ ՏՈԿԻՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ

Մատենադարանի առաջատար գիտաշխատող, պ․գ․դ․ պրոֆեսոր Քրիստինե Կոստիկյանը 2024 թ․ հունվարի 27-28-ը մասնակցել է Տոկիոյի Համալսարանում տեղի ունեցած «Հանդուրժողականությունը և անհանդուրժողականությունը վաղ արդի աշխարհում» խորագրով միջազգային աշխատաժողովին: Քրիստինե Կոստիկյանը ներկայացրել է «Վաղ արդի շրջանում հայ քրիստոնյաների առաջ կանգնած մարտահրավերները շիա իսլամի տիրապետության պայմաններում» թեմայով զեկուցում։ Աշխատաժողովին մասնակցել են գիտնականներ Ճապոնիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։ Ավարտին որոշում

Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

ԻԻՀ Մատենադարանի պատվիրակության այցը նշանավորվեց նաև Իրանի առաջատար հրատարակչական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպմամբ: Արդյունավետ քննարկում տեղի ունեցավ «Մաշխ» հրատարակչության հետ, որի ծրագրերում առաջնահերթություն է նաև հայ մշակույթի հանրահռչակումը Իրանում: Իրանագիտական հիմնադրամի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին մասնագետների վերապատրաստման, համատեղ գիտաժողովներ և ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՅՏՆԻ՝ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵՎ ԿՈՐՅՈՒՆ ՔԱՆԴԱԿԱՇԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆԻ ՄԵԿԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆ, ԱՅՍՕՐ ԱՄԲՈՂՋԱՑԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՄԲ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆ 100. ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱԼՈԳ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հայաստանի ժողովրդական նկարչի քանդակների ցուցասրահում տեղի է ունեցել «Ղուկաս Չուբարյան 100. ցուցահանդեսի կատալոգի» շնորհանդեսը: Նախաձեռնությունը քանդակագործի դուստր Անուշ Չուբարյանինն է: Գաղափարի իրագործմանն աջակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Ազգային պատկերասրահը: Կատալոգը ներառում է արվեստագետի կյանքի կարևոր շրջափուլերը ներկայացնող շուրջ 30 քանդակների պատկերներն ու արխիվային լուսանկարները: Ներկաներին ողջունել է Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը, ելույթ են

Կիսվել

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Թեհրանում Գրավոր ժառանգության ուսումնասիրման և հրատարակման գիտահետազոտական կենտրոնի ղեկավարության հետ: Քննարկումների ընթացքում կողմերը կարևորել են հայ-իրանական գրավոր ժառանգության ուսումնասիրման գործում համատեղ իրականացվող աշխատանքները խորացնելու անհրաժեշտությունը: Որպես առաջին քայլ ընտրվել և թվային տարբերակով տրամադրվել են կենտրոնում պահվող երկլեզու (հայերեն և պարսկերեն) երեք ձեռագիր, որոնք առաջիկա

Կիսվել

ԻՐԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ

Մատենադարանի պատվիրակությունն այցելել է ԻԻՀ Ղոմ քաղաքի Այաթոլահ Մարաշի Նաջաֆի գրադարան։ Պատվիրակությանն ընդունել է կենտրոնի հիմնադրի որդի՝ տնօրեն Մահմուդ Մարաշի Նաջաֆին։ Այաթոլահ Մարաշի Նաջաֆիի անվան գրադարանն իսլամական ձեռագրերի խոշորագույն կենտրոնն է Իրանում և երրորդը՝ ամբողջ իսլամական աշխարհում։ Հավաքածուն ընդգրկում է շուրջ 85,000 ձեռագիր տարբեր լեզուներով, որոնք բովանդակում են ինչպես կրոնական բնույթի, այնպես էլ գիտության տարբեր

Կիսվել

ՍՊԱՀԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ

Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի շրջանակում Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի թանգարանում տեղի է ունեցել Մատենադարանի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից» պատկերագրքի շնորհանդեսը։ Իվեթ Թաջարյանն անդրադարձել է իրանահայերի, մասնավորաբար՝ Ավո Հովհաննիսյանի, Ժոզեֆ Փափազյանի և Էմանուել Սևրուգյանի նվիրատվություններին, որոնք ընդգրկված են պատկերագրքի մեջ։ Միջոցառմանը ներկա են եղել Սպահանի հայոց թեմի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է

2024 թ․ հունվարի 26-31-ը Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ, հանդիպումներ է ունենում Սպահան, Ղոմ և Թեհրան քաղաքների հոգևոր և ձեռագրական կենտրոնների, արխիվ-թանգարանների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությանը ողջունել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քէճէճեանը։ Պատվիրակությունն այցելել է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի արխիվատուն և արխիվների

Կիսվել