ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Գործարար, բարերար Վահե Բադալյանը Մատենադարանին է նվիրաբերել ձեռագիր մատյանների կազմերի եռաչափ ձևաչափով սքանավորման սարք, որի շնորհիվ էապես մեծանալու է ձեռագրերի կազմերի ուսումնասիրման, առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաև հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։ Սքանավորման արդյունքները նպաստելու են նաև Մատենադարանի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Նորագույն սարքի կիրառումն աննախադեպ է ոչ միայն Մատենադարանի ձեռագրերի կազմերի ուսումնասիրման ոլորտում, այլև լայն հնարավորություն է