ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2023 Թ. ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ «ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ» ԱՂՈԹԱԳՐՔԻ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ (ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ 50 ԼԵԶՎՈՎ)

Աղոթագրքի շնորհանդեսը տեղի կունենա Մատենադարանի թանգարանի տեսասրահում, դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:30-ին: Միջոցառմանը ներկա է լինելու Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հ. Վահան ծ.վրդ Օհանյանը:

Կիսվել

«ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԾՆՎՈՒՄ ՁԵՌԱԳՐԵՐԸ» ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Որտե՞ղ և ինչպե՞ս են ստեղծվել հայերեն ձեռագիր մատյանները Ի՞նչ գրանյութեր են կիրառվել Ինչի՞ց էին ստանում թանաքն ու ներկերը Այս և այլ հետաքրքիր փաստեր 4-7-րդ դասարանի աշակերտները հարցուպատասխանների, ֆիլմադիտման և մտավոր խաղերի միջոցով կստանան «Ինչպե՞ս են ծնվում ձեռագրերը» կրթամշակութային ծրագրի շրջանակում։ Ծրագրի տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե Խմբում աշակերտների թիվը՝ 15-30 Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել

Կիսվել

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 24-ին Մաշտոցյան Մատենադարանում կայացավ «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցադրության բացումը։Հյուրերն առաջին անգամ հնարավորություն ունեցան տեսնելու Մատենադարանի տարբեր հավաքածուներում հայտնաբերված այնպիսի լուսանկարներ, որոնք պատմական, գեղարվեստական, աղբյուրագիտական, արվեստաբանական և ազգագրական տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեն: Մատենադարանի գիտացուցադրական պատմության մեջ աննախադեպ էր հին լուսանկարների վերհանումն ու հանրայնացումը։ Ժամանակակից տեխնոլոգիաներն էլ այդ լուսանկարները նոր շունչ ու կենդանություն

Կիսվել

ԶԵՅԹՈՒՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ

«Զեյթունի Ավետարան»-ը հայ մանրանկարչության հռչակավոր ներկայացուցիչ Թորոս Ռոսլինի՝ մեզ հայտնի առաջին ստորագրված Ավետարանն է՝ գրված և ծաղկված 1256 թ.-ին կաթողիկոսանիստ Հռոմկլայում: Ձեռագրի պատվիրատուն և ստացողը Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսն է: Ըստ պահպանված տվյալների՝ Ավետարանը երկար տարիներ մնացել է Զեյթունում և դարձել տեղի Սուրենյան-Բասիլոսյան իշխանական տան սեփականությունը: 1915 թ.՝ Զեյթունի գաղթի ժամանակ Սուրենյան-Բասիլոսյան իշխան Ասատուրն Ավետարանն

Կիսվել

ԵՐԿՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԿԱՆԱՎՈՐ ՀԱՅԱԳԵՏ-ԱՐԵՎԵԼԱԳԵՏ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՓՈԽՏՆՕՐԵՆ ԲԱԲԿԵՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել է երկօրյա միջազգային գիտաժողով՝ նվիրված ականավոր հայագետ-արևելագետ Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանի 100-ամյակին։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ առանձնահատուկ արժևորելով վաստակաշատ գիտնականի ներդրումը հատկապես ձեռագրերի հավաքչական գործում։ Արա Խզմալյանը Չուգասզյանների ընտանիքին փոխանցեց Մատենադարանի ականավոր նվիրատու Հարություն Հազարյանի և Բաբկեն Չուգասզյանի լուսանկարը։ Ներկայացվել են զեկուցումներ Բաբկեն Չուգասզյանի կյանքի, գործունեության և գիտական

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԱԼԻՆ ԷԼՄԱՅԱՆԻ ՄԵԾԱՐԺԵՔ ԱՐԽԻՎՈՎ

Ալին Էլմայանը (1930-2020) արևմտահայ գրականության նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Զարուհի Պահրիի (1880-1956) ժառանգներից է, որը 1915 թ. եղեռնից հետո տեղափոխվել էր Փարիզ: Ալինը երիտասարդ տարիներից աշխատակցել է ֆրանսիական մշակութային մամուլին՝ որպես գեղարվեստական խմբագիր և ձևավորող: Դեռևս 1949 թվականին Օլիվիե Պերինում աշխատանքի ընդունվելով որպես խմբագրի օգնական՝ Ալին Էլմայանը ստանձնել է ստեղծագործությունների գեղարվեստական ձևավորման աշխատանքները: Նրա ղեկավարությամբ և

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՑՈՒՑԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԴԻՒԱՆԻ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԽԻՒԻ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ Ա ՀԱՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մատենադարանի համագործակցությամբ հրատարակված «Ցուցակ կաթողիկոսական դիւանի Մաշտոցի անուան Մատենադարանի արխիւի» մատենաշարի Ա հատորի շնորհանդեսը: Սույն հատորի լույսընծայմամբ ազդարարվեց կոթողային մատենաշարի մեկնարկը։ Կաթողիկոսական դիվանի Ա հատորի շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Կիսվել