ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԴՈԿՏՈՐ ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆԸ
Ապրիլի 1-ին Մատենադարան այցելեց Կալիֆորնիայի պետական համալսարանի (Ֆրեզնո) Հայագիտական բաժնի տնօրեն, դոկտ. Պարլօ Տէր-Մկրտիչեանը, որը 2021 թվականին «Մաշտոց» հիմնադրամի միջոցով Մատենադարանի աշխատակիցների խրախուսման համար հիմնել է «Պարլօ Տէր-Մկրտիչեան» մրցանակը։ Այն նախատեսում է մրցանակ և նյութական միանվագ պարգև երեք անվանակարգում՝ լավագույն գիտահետազոտական աշխատության հեղինակին և բնագրերի հրատարակչին, ինչպես նաև գիտատեխնիկական բնագավառի լավագույն աշխատակցին։Պարլօ Տէր-Մկրտիչեանը հանդիպում ունեցավ