ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՏՆՕՐԵՆ ՌԱԶՄԻԿ ՓԱՆՈՍՅԱՆԻ ԵՎ ՏՆՕՐԵՆԻ ՕԳՆԱԿԱՆ ՇՈՂԵՐ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ՀԵՏ
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը մանրամասն ներկայացրել է առաջնահերթ ծրագրերը գիտական արդյունքի միջազգայնացման, գիտաշխատողների վերապատրաստման, թվային տեխնոլոգիաների ներդրման և ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում։ Հատուկ շեշտադրվել է «Մատենագիրք հայոց» մատենաշարի շարունակականության անհրաժեշտությունը և թվային տիրույթում հայագիտական բովանդակության դիրքավորման հրատապությունը։ Ռազմիկ Փանոսյանը ողջունել է Մատենադարանի առաջադիմական ծրագրերը և շեշտել, որ դրանք համահունչ են հիմնադրամի որդեգրած առաջնահերթություններին։ Երկուստեք ընդգծվել է