ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 9-12 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ամառային դպրոցի տևողությունն է 3 շաբաթ, որի ընթացքում աշակերտները կծանոթանան Մատենադարանում պահվող ձեռագրերին, արխիվային փաստաթղթերին, դրանց ստեղծման և վերականգնման ընթացքին, ինչպես նաև՝ միջնադարյան արվեստի տարբեր ճյուղերին: Գրանցվելու և մանրամասն տեղեկատվության համար զանգահարեք 033028060 հեռախոսահամարին:

Կիսվել

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

«Դպրոցական Մատենադարան» կրթամշակութային ծրագիրն ավարտել է շրջիկ ցուցահանդես-վարպետաց դասերը ՀՀ մարզերում: Ապրիլին մեկնարկած ծրագիրն իրագործվել է Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Արարատի մարզերում: Նախատեսված 16 դասերի փոխարեն դպրոցականների հետ անցկացվել է 18 հանդիպում, որին մասնակցել է 550 աշակերտ՝ նախատեսված 480-ի փոխարեն: Ծրագիրը, որ իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ, մարզային դպրոցների աշակերտներին

Կիսվել

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՂՈՒԿԱՍ ՎԱՆԱՆԴԵՑՈՒ «ԳԱՆՁ ՉԱՓՈՅ, ԿՇՌՈՅ, ԹՒՈՅ ԵՒ ԴՐԱՄԻՑ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀԻ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գերմանիայի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնից ինստիտուտի​ և Մաշտոցյան Մատենադարանի համագործակցությամբ հրատարակվել է Ղուկաս Վանանդեցու «Գանձ չափոյ, կշռոյ, թւոյ եւ դրամից բոլոր աշխարհի» աշխատության (1699 թ.) գերմաներեն թարգմանությունը՝ ծանոթագրություններով և ընդարձակ նախաբանով (կազմող և հրատարակիչ՝ Մարկուս Դենցել, աշխատակցությամբ՝ Անահիտ Ավագյանի, Գրիգոր Գրիգորյանի, Հակոբ Մաթևոսյանի և Արմինե Մելքոնյանի)։ Հատորում ընդգրկված են Մատենադարանի գիտաշխատողներ Էռնա Շիրինյանի,

Կիսվել

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ. ԲՆԱԳՐԵՐ ԵՎ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մաշտոցյան Մատենադարանում հունիսի 13-14-ին տեղի կունենա «Հայաստանը և հայերը համաշխարհային միջնադարում. բնագրեր և ձեռագիր մատյաններ» խորագրով աշխատաժողով՝ Մատենադարանի և Եվրոպական գիտահետազոտությունների խորհրդի «Հայաստանը որպես հանգույց.կապեր և մշակութային փոխհարաբերություններ միջնադարյան Եվրասիայում. IX-XIV դդ.» ծրագրի համագործակցությամբ: Աշխատաժողովի նպատակն է քննարկել և ուշադրություն հրավիրել հայկական կամ հայերին վերաբերող քիչ ուսումնասիրված սկզբնաղբյուրների վրա (մասնավորապես` որոշ անտեսված բնագրերի և ժանրերի)

Կիսվել

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ  ԵՎ  ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԳՈՐԾՈՂ «ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ

Այս օրերին շրջիկ ցուցահանդես-վարպետաց դասերն անց են կացվում Գեղարքունիքի մարզում: Գավառ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան մարզային գրադարանում կազմակերպվող հանդիպումներին մեծ թվով երեխաներ տեսական ու գործնական գիտելիքներ են ստանում ձեռագրերի ընդօրինակման, վերականգնման ու նկարազարդման ուղղություններով: Աշակերտներին տրամադրվում են նաև Մատենդարանի ստեղծման ու կազմավորման պատմության մասին տեղեկություններ:

Կիսվել

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2024 թվականի, առկա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, հետևյալ մասնագիտության գծով՝ —  Կերպարվեստ, դեկորատիվ արվեստ, դիզայն /Ժէ 00.03 / -1 տեղ, Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 27-ից մինչև հունիսի 20-ի ժամը 16.30-ը ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, «Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի

Կիսվել

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ»

2024 թվականին լրանում է Մատենադարանի երիտասարդական ամենամյա գիտաժողովի 10-րդհոբելյանական տարին։ Գիտաժողովը փաստել է իր արդյունավետությունն ու բարձր որակը։ Հաշվի առնելով գիտաժողովի բնույթը և կարևորությունը, ինչպես նաև Մաշտոցյան Մատենադարանի դերը հայ միջնադարագիտության բնագավառում՝ որոշվել է ընդլայնել գիտաժողովի շրջանակը: Այն այս տարվանից կանցկացվի նոր՝ «Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողով» խորագրով։ Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողովը տեղի կունենա 2024 թ․ նոյեմբերի 28-30-ը։

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 105-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱՆՈՒԳՈՐԾ» ԷՔՍՊՈՅԻՆ

Կարիերայի տոնավաճառին Մատենադարանի տաղավարը ներկայացել էր Թորոս Ռոսլինի նկարազարդած Ավետարանի կրկնօրինակով, միջնադարյան ձեռագրերը զարդարող գույների ստացման տարբեր նյութերով, գիտահետազոտական ու գիտատեխնիկական բաժինների մասին պատմող լուսանկարների պաստառներով, «Մատենադարան» հրատարակչությամբ՝ վերջին տարիների լույս տեսած գրքերով: «Ձեռագրի վերականգնում» և «Ծաղկելու արվեստ» կրթական ծրագրերի շրջանակներում Մատենադարանի տաղավարում անց են կացվել նաև դասընթացներ՝ ձեռագրերի վերակագնման ու ծաղկման ուսուցմամբ: Մասնագիտական շփումների

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ «Մատենդարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի երկու աշխատակից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով: Թանգարանային այցելությունների գլխավոր համակարգող Արմինե Ավագյանն ու զբոսավար Տաթևիկ Ադամյանը պարգևատրվել են թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում անբասիր, երկարամյա աշխատանքային գործունեության համար:

Կիսվել

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում մայիսի 18-֊ին Մաշտոցյան Մատենադարանը սիրով հրավիրում է ներկա լինելու մի շարք միջոցառումների։ Օրը խորհրդանշական հիշեցում է թանգարանների արժեքավոր ներդրման մասին` կրթության, մշակույթի և ժառանգության պահպանման գործում։ Այս տարի ԻԿՕՄ-ի կողմից որպես թեմա ընտրվել է «Թանգարաններ,կրթություն և հետազոտություն» խորագիրը: Տոնի առիթով Մատենադարանն աշխատելու է սովորական ռեժիմով` մինչև երեկոյան 18։00։18։00-֊ից 19։00 փակ են

Կիսվել