ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է COP17-Ի ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՅՈՒՐԵՐԻՆ

COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած՝ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Իգնացիո Կասիսը ծանոթացել է Մատենադարանի թանգարանում ներկայացված հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին, այցելել Վերականգնման բաժին, կենսաքիմիական հետազոտությունների, ինչպես նաև արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիաներ։

Այցի ավարտին Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանում։

«Այսօր մեծագույն հաճույքով և խորին երախտագիտությամբ եմ բացահայտում այս հավաքածուն, որին ողջ մարդկությունը մեծապես պարտական է»,– մասնավորապես գրել է բարձրաստիճան հյուրը։

Կիսվել