ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԽՐԻՍՏՈՍ ՍՈՖԻԱՆՈՊՈՒԼՈՍԸ
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է թանգարանի սրահներում, ծանոթացել ժամանակավոր և մշտական ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև, այցելել հին ձեռագրերի վերականգնման բաժին։ Այցի ավարտին Արա Խզմալյանն առանձնազրույց է ունեցել բարձրաստիճան հյուրի հետ, քննարկել են ապագա համագործակցության հեռանկարները։