ԶՄՄԱՌԻ ՄԱՅՐԱՎԱՆՔՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՐԱԽՏԱԳՐԻ

Զմմառի Մայրավանքում տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանին երախտագիր հանձնելու հանդիսավոր արարողություն՝ ի գնահատումն հայ ձեռագրական ժառանգության պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման և Զմմառի Մայրավանքի հետ համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերի։Վերջին երեք տարիներին Մատենադարանի և Զմմառի Մայրավանքի միջև ձևավորված մասնագիտական համագործակցությունը նշանակալի արդյունքներ է ապահովել ձեռագրական ժառանգության պահպանության ոլորտում։ Համատեղ աշխատանքի կարևոր

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳՐՎԱՆ․ ԶՄՄԱՌԻ ՄԱՅՐԱՎԱՆՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՁԵՌԱԳՐԱՏՈՒՆԸ ԵՎ ԴԻՎԱՆԸ

Զմմառի Մայրավանքում հանդիսավորությամբ բացվել են նորակառույց ձեռագրատունը և դիվանը։ Այս նշանակալի իրադարձությունը կարևոր հանգրվան է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Զմմառի Մայրավանքի միջև ձևավորված գիտական ու մշակութային համագործակցության զարգացման ճանապարհին։ Բացման հանդիսությունը տեղի է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի նախագահությամբ։ Միջոցառմանը մասնակցել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տնօրենի տեղակալ Վահե

Կիսվել

«ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱ Է ԳՈՐԾՈՒՂՎԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԻՎԵԹ ԹԱՋԱՐՅԱՆԸ

Հոկտեմբերի 15-25-ը «Հայ մշակութային օրեր» միջոցառումների շրջանակում, Բադեն-Վյուրթեմբերգի Հայ համայնքի և Սևրուգյան հիմնադրամի հրավերով, Գերմանիա է գործուղվել Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը: Վերջինս նաևՍևրուգյան հիմնադրամի վարչության անդամ է։ Նրա համադրմամբ կազմակերպվել է ցուցադրություն՝ նվիրված Անդրե Սևրուգյանի մահվան 30-րդ տարելիցին։ Բացման խոսքով հանդես են եկել պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասի խորհրդարանի նախագահ Մուհթարեմ Արասը, համայնքի

Կիսվել

ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՆԵՐ․ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԱՍԼԻԿԻ «ՍՈՒՐԲ ՀՈԳԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Համալսարանում պատվիրակությանն ընդունել է գրադարանի ղեկավար Հայր Ֆադի Քմէյդը, կազմակերպել է հատուկ շրջայց՝ ներկայացնելով վերականգնման ու թվայնացման բաժինների աշխատանքները։ Շրջայցից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում նախանշվել են համագործակցության առաջիկա ուղղությունները, մասնավորաբար՝ Լիբանանում հայերեն գրավոր ժառանգության վերականգնման համատեղ ծրագրերի, Մատենադարանում գործող արաբատառ ձեռագրերի վերականգնման ու հետազոտման լաբորատորիայի գործունեության, ինչպես նաև քրիստոնեական ու իսլամական գրավոր

Կիսվել

COP17-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԽԱԼԵԴ ԷԼ-ԷՆԱՆԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը շրջել է Մատենադարանի թանգարանում, ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին, այցելել Վերականգնման բաժին և արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիաներ։ Այցի ավարտին Խալեդ Էլ-Էնանին գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում. «Շատ շնորհակալ եմ այս արժեքավոր ձեռագրերը պահպանելու ուղղությամբ ձեր գործադրած ջանքերի համար»։

Կիսվել

COP17-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ՝ ԱԼԺԻՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԶՈՒԶ ՆԱՍՐԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Բարձրաստիճան հյուրը շրջել է Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։ Այցի ավարտին Ազուզ Նասրին գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում։ «Ինձ ուղեկցող պատվիրակության հետ պատիվ ունեցա այցելելու Մատենադարան՝ հին ձեռագրերի թանգարան։ Այս այցը մեզ հնարավորություն ընձեռեց բացահայտելու մի պատմական կենտրոն, որն իր մեջ միավորում է մի քանի թանգարան՝ ներկայացնելով բարեկամ Հայաստանի հարուստ ու

Կիսվել

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հոկտեմբերի 20-ին ժամը 15։30-ին Մատենադարանում տեղի կունենա ԺԷ դարի վաստակաշատ գործիչ Ստեփանոս Լեհացու՝ Արիստոտելի «Մետաֆիզիկա» երկի գրաբար թարգմանության քննական բնագրի շնորհանդեսը։ «Մետաֆիզիկան»՝ «Գիրք բնազանցականաց»-ն իմաստասիրության և իմացաբանության գիտակարգերի կարևորագույն և հիմնարար նշանակության կոթողներից է, որը Լեհացին թարգմանել է հույն արքեպիսկոպոս, ապա Հռոմի եկեղեցու կարդինալ և Վերածննդի նախակարապետներից Բեսարիոնի լատիներեն ճշգրիտ թարգմանությունից։ Քննական բնագիրը կազմեց Մատենադարանի

Կիսվել

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Լիբանանի Հանրապետությունում է: Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը, Վերականգնման բաժնի ավագ վերականգնողներ Սուսաննա Բաղդասարյանը և Չինար Մկրտչյանը: Այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Նորին Սրբությունը ողջունել է պատվիրակությանը՝ իր գոհունակությունն ու օրհնությունը հայտնելով

Կիսվել

COP17-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ՝ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՆՏՈՆԻՈՒ ԳՈՒՏԵՐԵՇԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրն այցելել է Մատենադարանի թանգարան, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին: Այցի ավարտին Անտոնիու Գուտերեշը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում. «Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հայկական մշակույթի և պատմության այս բացառիկ գանձարանի պահպանմանն ու զարգացմանը՝ ի բարօրություն հայ

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է COP17-Ի ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՅՈՒՐԵՐԻՆ

COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած՝ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Իգնացիո Կասիսը ծանոթացել է Մատենադարանի թանգարանում ներկայացված հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին, այցելել Վերականգնման բաժին,

Կիսվել