ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՐԱԿՈՎԻ ՅԱԳԵԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՀԱՆԴԻՊԵԼ ԿՐԹԱԿԱՆ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՊԱՎԵԼ ԼԵՅԴԼԵԻ ՀԵՏ

2025թ. դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ պատվո հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, Յագելոնյան համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ստանիսլավ Սրոկան, համալսարանի թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, Պտամության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Պավել Միեժվան և նույն ինստիտուտի գիտաշխատող Տոմաշ Կշիժովսկին։ Հանդիպմանը մեծապես կարևորվել է Մատենադարանի և Յագելոնյան համալսարանի միջև համագործակցության հաստատման անհարժեշտությունը։ Ընդգծվել է

Կիսվել

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Մատենադարանի տնօրենը այցելել է Լեհաստանի ազգային գրադարան՝ ծանոթացել ցուցադրություններին, որտեղ ներկայացված է նաև Սկևռայի հռչակավոր Ավետարանը: Արա Խզմալյանը գրադարանի տնօրենին հրավիրել է մասնակցելու գարնանը կայանալիք «Հիշողության կերպարանքները» գիտագործնական սեմինարին:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ THE ART OF ARMENIAN MANUSCRIPT PAINTING («ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ») ԱՆԳԼԻԱԼԵԶՈՒ ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔԸ

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանցիի և Մատենադարանի ավագ գիտաշխատող Լուսինե Սարգսյանի կազմած “The Art of Armenian Manuscript Painting” պատկերագրքում ընդգրկվել են հայ միջնադարյան մանրանկարչության 6-17-րդ դարերում ստեղծված լավագույն նմուշների բարձրորակ թվային տարբերակները՝ նորովի և ժամանակակից ձևավորմամբ: Ընտրված մանրանկարները արտացոլում են հայկական մանրանկարչության ձևավորումը, զարգացման հիմնական ընթացքն ու ձեռագրաստեղծման աշխարհագրությունը։ Ներկայացվում են ձեռագիր մատյաններ, որոնք ստեղծվել

Կիսվել

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ARMENIA TREE PROJECT ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Դեռևս 2025 թ. մայիսի 22-ին բացված հայկական վերականգնողական թղթի արտադրամաս-լաբորատորիան ոչ միայն ընդլայնում է արտադրության ծավալները և կիրառման ոլորտները, այլև՝ անհրաժեշտ հումքի համար նախատեսված տնկարանները։ ATP-ն շարունակում է իր առաքելությունը այս աշխատանքներում՝ շուրջ 500 քմ հողակտորում նոր ծառեր տնկելով։ Ծառատունկը տեղի է ունեցել 2025 թ. նոյեմբերի 28-ին, Չիվայի տնկարանում՝ Մատենադարանի ղեկավար կազմի և աշխատակիցների մասնակցությամբ։

Կիսվել

«ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 100-1500 ԹԹ.» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մատենադարանի Ձեռագրագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Ստեփանյանը 2025 թ. նոյեմբերի 24-26-ը Կրետեի Օրթոդոքս ակադեմիայում մասնակցել է «Քրիստոնեության դրսևորումները տարբեր մշակույթներում և դրանց փոխհարաբերություններն ու փոխազդեցությունները. 100-1500 թթ.» խորագրով գիտաժողովին: Հանդես է եկել «3-4-րդ դարերի համաքրիստոնեական վկաները հայկական Հայսմավուրքներում. ազգայի՞ն, թե՞ քրիստոնեական պատկանելություն» խորագրով զեկուցմամբ: Տ․ Ստեփանյանի մասնակցությունը հովանավորել է Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը:

Կիսվել

«ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՐՔԵՐԸ, ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ և ԾԻՍԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մատենադարանի 5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման և Ձեռագրագիտության բաժնի ավագ գիտաշխատող Արմինե Մելքոնյանը 2025 թ. նոյեմբերի 12-14-ը Հելսինկիի համալսարանում և Ֆինլանդիայի ազգային գրադարանում մասնակցել է «Միջնադարյան եկեղեցու գրքերը, երաժշտությունը և ծիսական կյանքը» խորագրով միջազգային գիտաժողովին: Ա․ Մելքոնյանը հանդես է եկել «Հայ միջնադարյան ծիսամատյանների պատվիրատուները» խորագրով զեկուցմամբ: Ա․ Մելքոնյանի մասնակցությունը հովանավորվել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳՈՌ ԵՐԱՆՅԱՆԻ ”THE KURDISH-SPEAKING ARMENIANS OF THE OTTOMAN EMPIRE: IDENTITY, LANGUAGE, AND PRIN” ԳԻՐՔԸ

Մատենադարանի հրատարակչությունը՝ աշխատասիրությամբ Մատենադարանի ավագ գիտաշխատող Գոռ Երանյանի լույս է ընծայել ”The Kurdish-speaking Armenians of the Ottoman Empire: Identity, Language, and Prin” (Translated into English by Thomas Toghramadjian, Edit. Arshak Poladyan, 392 p.) գիրքը։ Գիրքը 2024 թվականին հրատարակված «Էջեր հայ-քրդական պատմությունից․ քրդախոս հայեր, հայատառ քրդերեն տպագիր գրքեր» գրքի անգլերեն թարգմանությունն է։ Հատորում ներկայացված է Բիթլիսի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ 11-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆ ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻՆ

Բացման խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը և գիտաժողովի կազմկոմիտեի ղեկավար Խաչիկ Հարությունյանը, որը ներկայացրել է «Գեւորգ Տեր-Վարդանյան. գիտնականը եւ ուսուցիչը» զեկույցը: Գիտաժողովը կշարունակվի նաև նոյեմբերի 28-ին և 29-ին: Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:

Կիսվել