ՔՈՎԵՆԹՐԻԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՔՐԻՍՏՈՖԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հունիսի 17-ին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Լորդերի պալատի անդամ, Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆերը։ Հանդիպում տեղի ունեցավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ:Այցի վերջում հյուրերը ՝ Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

Դմիտրի Հասրաթյանի և Յակոբ Խետագուրովի այցը Մատենդարան

Հունիսի 16-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեցին Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության պատմության և հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Դմիտրի Հասրաթյանը և Օսեթիայի ալանական եկեղեցու ավագերեց Յակոբ Խետագուրովը։ Հյուրերին ընդունեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ Քննարկվեցին հայ-ալանական պատմական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Կողմերը պայմանավորվեցին գործնական քայլեր իրականացնել հայ-օսական գիտական կապերի զարգացման ուղղությամբ։

Կիսվել

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ՝ ՍԵՐԲԵՐԵՆ

Սերբական «Պեշիչ և որդիներ» հրատարակչությունը վերջերս թարգմանաբար լույս է ընծայել Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» երկը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել սերբ ընթերցողների շրջանում:Հունիսի 12-ին Մատենադարան այցելեց հրատարակչության տնօրեն, լեզվաբան, հրապարակախոս Վե´սնա Պեշիչը, և զրուցեց տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ: Վե´սնա Պեշիչը Մատենադարանի գրադարանին նվիրեց Խորենացու «Հայոց պատմություն»-ը՝ հույս հայտնելով, որ կշարունակի համագործությունը հայ գործընկերների հետ:Տիկին Պեշիչը

Կիսվել

Լույս է տեսել Կոստանդ Ջուղայեցու «Աշխարհաժողով» աշխատությունը

Գիրքը ներկայացնում է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի դպրոցի ուսուցիչ, վաճառական Կոստանդ Ջուղայեցու (1630-ական թթ. – 1702 թ.) «Աշխարհաժողով» խորագիրը կրող վաճառականական ձեռնարկ-դասագրքի գիտաքննական բնագիրը՝ առաջաբան-ուսումնասիրությամբ և դժվարամատչելի բառերի ու եզրույթների բառարանով հանդերձ։ «Աշխարհաժողով» երկը, հասցեագրված լինելով հայ վաճառականներին, շարադրվել է որպես տնտեսական համաշխարհային աշխարհագրություն, հայկական յուրօրինակ հանրագիտարան, որում ամփոփված են առևտրական բացառիկ տեղեկություններ Եվրոպայի,

Կիսվել

Հայ օգնության ֆոնդի Երվանդ Թերզյանի անվան դրամաշնորհ

Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող Անի Շահնազարյանը և կրտսեր գիտաշխատող Լուսինե Սարգսյանը արժանացել են Հայ օգնության ֆոնդի Երվանդ Թերզյանի անվան «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ»-ի դրամաշնորհին (5000 ԱՄՆ դոլլար) «Հայերեն ձեռագրերի նկարազարդումը» ծրագրի իրականացման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է պատրաստել կայք՝ ներկայացնելով հայերեն ձեռագրերի բնագրերի և դրանց ուղեկցող նկարազարդումների համեմատական աղյուսակ՝ հետևությամբ ծրագրի գիտական ղեկավար

Կիսվել

«Բազմալեզու Բարոյախօս», Բրեպոլս, 2021 (անգլերեն)

Բելգիական հայտնի Brepols հրատարակչությունը լույս է ընծայել 2-րդ դարի վերջին հունարեն գրված վաղ քրիստոնեական Physiologus (հայերեն՝ Բարոյախօս) ժողովածուին և նրա տարալեզու թարգմանություններին նվիրված գիտական հոդվածների ժողովածու:Գիրքը խմբագրել են Կարոլին Մասեն և Յոստ Գիպպերտը: Զանազան իրական և երևակայական կենդանիների (առանձին դեպքերում՝ նաև բույսերի և քարերի) տարբեր «բարքերը» նկարագրող և դրանք որպես քրիստոնեական բարոյախոսության այլաբանություն մեկնաբանող գողտրիկ

Կիսվել

Նվիրատվություն

Այսօր Մաշտոցյան Մատենադարանին Արմինա Մանուկյանը նվիրաբերեց 19-րդ դարավերջի չինական (Կանտոն) մանրանկարչության նմուշների ժողովածուն և 1913թ. արժեքավոր գիրքը։ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն հայտնեց Արմինա Մանուկյանին և հանձնեց շնորհակալագիր:

Կիսվել

Ժիրայր Դէդէեանն արժանացել է Ֆրանսիայի Անդրծովյան Գիտությունների Ակադեմիայի անդամի կոչմանը

Մոնպելյեի (Ֆրանսիա) Պոլ Վալերիի անվ. համալսարանի (Մոնպելյե III) դասախոս, պրոֆեսոր, մեր հայրենակից Ժիրայր Դէդէեանը վերջերս արժանացել է Ֆրանսիայի Անդրծովյան Գիտությունների Ակադեմիայի տիտղոսավոր անդամի բարձր կոչմանը:Մատենադարանի տնօրինությունը և աշխատակազմը ջերմորեն շնորհավորում են սիրելի գիտնականին՝ մաղթում երկար տարիների բեղմնավոր գործունեություն և նորանոր հաջողություններ:

Կիսվել

ԱԲԴՈՒ ՍԱԼԱՄ ԴԻԱԼԼՈՅԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 21-ին Երևանում Սենեգալի պատվավոր հյուպատոս Արտաշես Ավոյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանում Սենեգալի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբդու Սալամ Դիալլոն: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, այդ թվում Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Ներկայացվեցին նաև արաբական ձեռագրերի լավագույն նմուշները:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԳԻՐ ԳԻՏԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2020 թ. հունվարի 9-ին լրացավ Հայաստանի հանրապետության առաջին նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակը: Այդ առիթով մատենադարանցիները նախաձեռնեցին Տոնագիր գիտական ժողովածուի հրատարակում, որին մեծ սիրով ու ջերմությամբ արձագանքեցին աշխարհի առաջատար հայագետներ ու արևելագետներ: Համավարակի և պատերազմի պատճառով այն լույս տեսավ նախատեսվածից ավելի ուշ: Այսօր ուրախությամբ ժողովածուն հանձնում ենք ընթերցողի դատին:Գրքում ամփոփված են Լեւոն Տեր-Պետրոսյանի

Կիսվել