ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Դաղստանի հետազոտությունների դաշնային կենտրոնի (Մախաչկալա) միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի նպատակն է զարգացնել գիտական համագործակցություն գրավոր ժառանգության պահպանման և կիրառման ոլորտում: Հուշագրով ամրագրված համագործակցությունը նախատեսում է.• իրականացնել համատեղ գիտաժողովներ, սիմպոզիումներ, սեմինարներ և այլ գիտական միջոցառումներ,• ձեռագրագիտության, ձեռագրերի պահպանման, վերականգնման, ցուցակագրման, թվայնացման ոլորտների մասնագետների վերապատրաստում, • գիտական փորձի փոխանակում և հետազոտողների երկկողմանի այցելություններ:

Կիսվել