ՉԵԽԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԻԿՕՄ-Ի (ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ) ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ
Օգոստոսի 20-28-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվեց ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) գլխավոր վեհաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանը։ ԻԿՕՄ-ը երեք տարի պարբերականությամբ անցկացնում է վեհաժողով, որին մասնակցում են աշխարհի բոլոր մայրցամաքներից ժամանած թանգարանային գործի մասնագետներ, ղեկավարներ ու հետազոտողներ։Միջազգային տարբեր կառույցներից ավելի քան 3000 մասնակից ներկա էր Պրահայում ընթացող բանավեճերին, կլոր սեղաններին, ցանցային և մշակութային միջոցառումներին: Հայկական