ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ՄՈՍՈՒԼԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Սեպտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնում մեկնարկեց մեկշաբաթյա վերապատրաստման ծրագիր, որին մասնակցում են Հյուսիսային Իրաքից (Էրբիլ) ժամանած մասնագետների խումբը՝ Քաղդեական եկեղեցու առաջնորդ, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ։ Վերապատրաստման դասընթացն իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մոսուլի վերականգնում» լայնածավալ ծրագրի շրջանակում: Համագործակցության առաջին փուլը ֆինանսավորել է ՀՀ կառավարությունը։ Վերապատրաստման մեկ շաբաթը օգտակար կլինի իրաքցի մասնագետների