Վարպետության դասընթաց Մատենադարանում
Հուլիսի 13-16-ը Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտը «Հավաքածուների պահպանություն, ինչպես կանխել վնասները» թեմայով վարպետության դասընթաց էր կազմակերպել Հայաստանի մշակութային հաստատություններում աշխատող վերականգնողների համար: Ծրագրին մասնակցեցին նաև Մատենադարանի վերականգնողները՝ բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի գլխավորությամբ: Միջոցառման բացման արարողությունը տեղի ունեցավ Մաշտոցյան Մատենադարանում: Ողջույնի խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան և