Հայտարարություն
Մատենադարանի տնօրինությունը 2020թ․ դեկտեմբերի 8-ից, ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի Հանրապետության քաղաքացիների (անձը հաստատող փաստաթղթով) մուտքը և բացատրությունը սահմանել է անվճար։Ուրախ կլինենք ձեր այցելության համար։
Մատենադարանի տնօրինությունը 2020թ․ դեկտեմբերի 8-ից, ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի Հանրապետության քաղաքացիների (անձը հաստատող փաստաթղթով) մուտքը և բացատրությունը սահմանել է անվճար։Ուրախ կլինենք ձեր այցելության համար։
Ս.թ. դեկտեմբերի 10-11-ին տեղի կունենա 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով, որը համատեղ կազմակերպել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը: Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գործչին և ևս մեկ անգամ արժևորել նրա մատենագրական
2020 թ. նոյեմբերի 26-28-ը տեղի ունեցավ «Երիտասարդական 6-րդ գիտաժողովը», որը կազմակերպել էր «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն: Ամենամյա այս գիտաժողովն այս տարի անցկացվեց առցանց տարբերակով և նվիրված էր անվանի բանասեր, աղբյուրագետ, Մատենադարանի երկարամյա աշխատակից, բանասիրական գիտ. դոկտոր Գևորգ Աբգարյանի ծննդյան 100 ամյակին:Երիտասարդական գիտաժողովին մասնակցեցին երեք տասնյակ հետազոտողներ հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր կենտրոններից: Զեկուցումների թեմաները
Սիրելի՛ բարեկամներ,տեղեկացնում ենք, որ չնայած պատերազմական դժվարին օրերին ու հետպատերազմյան ծանր հետևանքներին՝ «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն, խորհրդակցելով Մատենադարանի տնօրինության հետ, որոշում է կայացրել չհետաձգել սույն թվականի նոյեմբերի 26-28-ը կայանալիք ամենամյա գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու Մաշտոցյան Մատենադարանի երկարամյա աշխատակից, անվանի բանասեր և աղբյուրագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Աբգարյանի ծննդյան 100-ամյակին: Համոզված ենք,
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը համատեղ կազմակերպում են 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով:Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գործչին և ևս մեկ անգամ արժևորել նրա մատենագրական ժառանգությունը:Գիտաժողովը տեղի կունենա 2020 թ. դեկտեմբերի 10-11-ին:Զեկուցումները
Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Կիրակոսյանի մենագրությունը՝ «Մատենադարանի հայատառ պարսկերեն Ավետարանի ձեռագրերը»: Աշխատության մեջ քննության են ենթարկվում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Հայերեն ձեռագրերի հիմնական հավաքածուում պահվող Հմր 8492 (1717-1721 թվականներ, Շամախի-Թիֆլիս), Հմր3044 (1780 թվական, Գանձակ) մեսրոպատառ պարսկերեն Ավետարանի ձեռագրերը: Գիրքը բաղկացած է երկու հիմնական մասից. առաջին մասում լուսաբանվում են ՄՄ 8492, ՄՄ
Ուրախությամբ հայտնում ենք, որ Մաշտոցյան Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ Գոհար Մուրադյանը և Միջնադարյան գրականության ու բանասիրության բաժնի վարիչ Արամ Թոփչյանը Վերգիլիուսի «էնեական»-ի՝ լատիներենից թարգմանության համար արժանացել են 2020 թ. «Պողոսյան» (ՀՀ նախագահի) մրցանակին: Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր հաջողություններ:
2020 թ. սեպտեմբերի 14-ին լրանում է նշանավոր բանասեր, հայագետ, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Վարագի Աբգարյանի ծննդյան 100-ամյակը։ Գևորգ Աբգարյանն իր վառ անհատականությամբ լուսավոր հետք և ազդեցություն է թողել 1960-90-ական թթ. հայագիտական մտքի և իր ժամանակակիցներից շատերի վրա։ Պատիվ եմ ունեցել, 1975/6 ուսումնական տարում իբրև Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ, ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը։
Լույս է տեսել «Պատմության և մշակույթի հարցեր. օժանդակ ձեռնարկ զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների համար» գիրքը: Ժողովածուն ներկայացնում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ցուցադրությունն ուղեկցող և միջնադարյան պատմության ու մշակույթի բազմաբնույթ հարցերին նվիրված հոդվածներ, որոնք դասախոսությունների տեսքով 2018 թ. ընթացքում ներկայացվել են Մատենադարանի զբոսավարներին և երիտասարդ գիտնականներին՝ նպաստելով նրանց մասնագիտական գիտելիքների ու հմտությունների բարելավմանը: Վերոնշյալ