ԳԴՀ նախկին նախագահի այցը Մատենադարան
Սեպտեմբերի 17-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկը տիկնոջ և պատվիրակության հետ այցելեց Մաշտոցյան Մատենադարան: ԳԴՀ նախկին ղեկավարին մեծ ոգևորությամբ դիմավորեցին այդ պահին Մատենադարանի ցուցասրահներում գտնվող գերմանացի և օտարերկրյա այցելուները: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը: