Ստեփան Մալխասյանցի արխիվային ֆոնդ

Մաշտոցյան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է Ստեփան Մալխասյանցի (1857-1947թթ.) արխիվային ֆոնդի մշակումով:Այն ընդգրկում է 4538 միավորով 4620 արխիվային փաստաթուղթ, այդ թվում՝1. Աշխատություն, հոդված, բառարան, խոհագրություն, թարգմանություն՝ №№ 1- 117։2. Նամակ, գրություն, հեռագիր.ա. գրած՝ №№ 118 – 240,բ. ստացած՝ №№ 241 – 3782։3. Կյանքի և աշխատանքային գործունեության վերաբերյալ վավերագրեր. փաստաթղթեր՝ №№ 3783 – 4130։4. Հարազատներին, ազգականներին առնչվող.ա. նյութեր՝ №№ 4131 – 4150,բ. նամակներ՝ №№ 4151 – 4337։5. Այլ անձանց և հիմնարկությունների.ա. նյութեր՝ №№ 4338 – 4461,բ. նամակներ՝ №№ 4462 – 4510։6. Մամուլ՝ №№ 4511 – 4529։7. Գիրք, գրքույկ՝ №№ 4530ա-բ — 4538ա-բ։
Ստեփան Մալխասյանցի արխիվը մշակել է ավագ գիտաշխատող Ա. Բոյաջյանը։

Կիսվել