ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2018 թ. մայիսի 3-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանի Փիլիսոփայության Ա ֆակուլտետի արևելագիտության ինստիտուտի միջև կնքվեց գիտության և մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր:Կողմերը համատեղ կմշակեն գիտահետազոտական ծրագրեր, կանցնկացնեն սեմինարներ, գիտաժողովներ, համաժողովներ, ինչպես նաև կիրականացնեն գիտաշխատողների և գիտական գրականության փոխանակում: