ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Լատվիայի «Յումավա» հրատարակչատունը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմի լատվիերեն թարգմանությունը (45 գլուխների ծաղկաքաղ՝ բանաստեղծական թարգմանությամբ): Այն գրաբարից կատարել է հայագետ Վալդա Սալմինյան: Գրքում ամփոփված են չորս ներածական հոդվածներ: Առաջաբանում Հրաչյա Թամրազյանը պատկերում է Նարեկացուն՝ որպես հանճարեղ բանաստեղծ, հավերժ գոյացող տեքստի ստեղծող, ունիվերսալ քարոզիչ, որի լսարանը ողջ մարդկությունն է: Կրոնի ֆենոմենոլոգ, փիլիսոփայության դոկտոր