ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոկտեմբերի 9-11 Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում կայացած Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության (ՀՈՒՄԸ) 13-րդ գիտաժողովի մասնակիցները Երևանում աշխատանքներն ավարտելուց հետո այցելեցին Լեռնային Ղարաբաղ: Այցելության երկու օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու հայկական ճարտարպետության հուշարձանները, Շուշիում այցելեցին կերպարվեստի պետական թանգարան: Ճանաչողական նպատակ հետապնդող այս այցը խորն ազդեցություն ունեցավ օտարազգի հայագետների վրա: Հատկապես տպավորիչ էր այցելությունը Գանձասարի վանքին

Կիսվել

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 9-11 Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (ՀՈՒՄԸ) 13-րդ գիտաժողովը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Համաժողովը մեկնարկեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի բացման խոսքով: Կարևորելով այս իրադարձությունը հայագիտության համար՝ Հ. Թամրազյանը մասնավորապես նշեց. «Լինել հայագետ՝ նշանակում է շփվել մեծ կենսադաշտի, հազարամյակների պատմության ու մշակույթի հետ ու նաև հոգևոր գերզգայուն աշխարհի, ուր մտնողը չի

Կիսվել

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2014թ. մայիսի 23-ին «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ համագործակցությամբ, իրանահայ համայնքին նվիրված՝ «Նոր Ջուղայի օրեր» խորագրով ծրագրի շրջանակներում (տե՛ս ծրագիրը), Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց ցուցահանդես՝ նվիրված Նոր Ջուղայի ձեռագրերին: Սպահանում և Նոր Ջուղայում գրված  և Մատենադարանում պահվող շուրջ երկու հարյուր ձեռագրերից ներկայացված են

Կիսվել

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Մատենադարանի վիրտուալ սրահում հանդիսավոր կերպով Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Մատենադարանի ասպիրանտներին հանձնեց տարեկան կրթաթոշակների հավաստագրեր, որոնք տրամադրվել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող 2014թ. ասպիրանտական կրթության ծրագրի շրջանակներում: Մատենադարանի հեռանկարային զարգացման առաջնահերթություններից հանդիսացող այս ծրագրի շրջանակներում պատմագրություն, աղբյուրագիտություն, արվեստի պատմություն և տեսություն, համաշխարհային

Կիսվել

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին և ճարտարապետ Արթուր Մեսչյանին:Հանդիպմանը քննարկվել են Արցախում Մատենադարանի հիմնադրման և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման հետ կապված հարցեր:Նախագահ Սահակյանը կարեւորել է Մատենադարան ինստիտուտ-թանգարանի աջակցությունն Արցախում համանման ինստիտուտի ստեղծման գործում՝ նշելով, որ այն

Կիսվել

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» III միջազգային սեմինարը

2013 թ. դեկտեմբերի 17-18-ը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, տեղի կունենա «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» III միջազգային գիտագործնական սեմինարը (տե՛ս ծրագիրը):Նախագծի շրջանակներում նախատեսվում են դասախոսություններ, զեկուցումներ և վարպետության դասեր, որոնք վարելու են ԱՊՀ, Բալթյան և

Կիսվել

ՈՒԽՏՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ. ՀՐԱՅՐ ԲԱԶԵ ԽԱՉԵՐՅԱՆ. «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ»

2013 թ. նոյեմբերի 7 -ին Մատենդարանում տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը, որը հեղինակը նվիրեց Մատենադարանին: Գիրքը վաճառքում կլինի ավելի ուշ: Ալբոմի առաջին տպագիր օրինակը ևս հեղինակը նվիրեց Մատենադարանին:   Հրայր Բազեի շնորհիվ է լույս աշխարհ եկել նաև մի շքեղ, կոթողային հրատարակություն՝ 1173թ. Սկևռայում ընդօրինակված Գրիգոր Նարեկացու Մատյանի նմանահանությունը։  Մատենադարանի

Կիսվել

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության (AIEA / ՀՈՒՄԸ / Հայկական Ուսումներու Միջազգային Ընկերակցութիւն) 13-րդ Ընդհանուր գիտաժողովը տեղի է ունենալու «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Երևանում, 2014 թ. հոկտեմբերի 9-11-ը: Այս գիտաժողովը հատկապես կարևոր է այն առումով, որ AIEA-ի գոյության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում:Գիտաժողովին

Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԱՐԱԲԱՏԱՌ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուի ավելի քան 18 000 ձեռագրերից շուրջ 3000-ը արաբատառ ձեռագրեր են (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն և այլն): Դրանց ուսումնասիրությունը նկարագրումը և Մատենադարանի գործունեության կարևոր ուղղություններից է:Այս առումով խոստումնալից համագործակցություն է ծավալվել Մատենադարանի և Արաբատառ ձեռագրերի միջազգային ընկերակցության միջև, որի շրջանակներում սույն թվականի հունիսի 18-22-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպվելու է արաբատառ ձեռագրերի

Կիսվել

ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 28-ին Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը այցելեց Երևան: Իր մասնավոր այցը սկսելով որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: Զվարթնոց օդանավակայանում արքայազնին դիմավորեց «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանը, որի հրավերով է Հայաստանում գտնվում Ուելսի արքայազնը: Արմեն Սարգսյանն արքայազնին ուղեկցեց Մատենադարան, որտեղ նրանց դիմավորեց տնօրեն Հրաչյա Թամրազյանը:Այդ մասին տեղեկացնում են «Երևան, իմ սեր» ծրագրի

Կիսվել