Մատենադարանի վիրտուալ սրահում հանդիսավոր կերպով Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Մատենադարանի ասպիրանտներին հանձնեց տարեկան կրթաթոշակների հավաստագրեր, որոնք տրամադրվել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող 2014թ. ասպիրանտական կրթության ծրագրի շրջանակներում: Մատենադարանի հեռանկարային զարգացման առաջնահերթություններից հանդիսացող այս ծրագրի շրջանակներում պատմագրություն, աղբյուրագիտություն, արվեստի պատմություն և տեսություն, համաշխարհային
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին և ճարտարապետ Արթուր Մեսչյանին:Հանդիպմանը քննարկվել են Արցախում Մատենադարանի հիմնադրման և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման հետ կապված հարցեր:Նախագահ Սահակյանը կարեւորել է Մատենադարան ինստիտուտ-թանգարանի աջակցությունն Արցախում համանման ինստիտուտի ստեղծման գործում՝ նշելով, որ այն
«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» III միջազգային սեմինարը
2013 թ. դեկտեմբերի 17-18-ը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, տեղի կունենա «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» III միջազգային գիտագործնական սեմինարը (տե՛ս ծրագիրը):Նախագծի շրջանակներում նախատեսվում են դասախոսություններ, զեկուցումներ և վարպետության դասեր, որոնք վարելու են ԱՊՀ, Բալթյան և
ՈՒԽՏՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ. ՀՐԱՅՐ ԲԱԶԵ ԽԱՉԵՐՅԱՆ. «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ»
2013 թ. նոյեմբերի 7 -ին Մատենդարանում տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը, որը հեղինակը նվիրեց Մատենադարանին: Գիրքը վաճառքում կլինի ավելի ուշ: Ալբոմի առաջին տպագիր օրինակը ևս հեղինակը նվիրեց Մատենադարանին: Հրայր Բազեի շնորհիվ է լույս աշխարհ եկել նաև մի շքեղ, կոթողային հրատարակություն՝ 1173թ. Սկևռայում ընդօրինակված Գրիգոր Նարեկացու Մատյանի նմանահանությունը։ Մատենադարանի
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության (AIEA / ՀՈՒՄԸ / Հայկական Ուսումներու Միջազգային Ընկերակցութիւն) 13-րդ Ընդհանուր գիտաժողովը տեղի է ունենալու «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Երևանում, 2014 թ. հոկտեմբերի 9-11-ը: Այս գիտաժողովը հատկապես կարևոր է այն առումով, որ AIEA-ի գոյության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում:Գիտաժողովին
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԱՐԱԲԱՏԱՌ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուի ավելի քան 18 000 ձեռագրերից շուրջ 3000-ը արաբատառ ձեռագրեր են (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն և այլն): Դրանց ուսումնասիրությունը նկարագրումը և Մատենադարանի գործունեության կարևոր ուղղություններից է:Այս առումով խոստումնալից համագործակցություն է ծավալվել Մատենադարանի և Արաբատառ ձեռագրերի միջազգային ընկերակցության միջև, որի շրջանակներում սույն թվականի հունիսի 18-22-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպվելու է արաբատառ ձեռագրերի
ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Մայիսի 28-ին Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը այցելեց Երևան: Իր մասնավոր այցը սկսելով որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: Զվարթնոց օդանավակայանում արքայազնին դիմավորեց «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանը, որի հրավերով է Հայաստանում գտնվում Ուելսի արքայազնը: Արմեն Սարգսյանն արքայազնին ուղեկցեց Մատենադարան, որտեղ նրանց դիմավորեց տնօրեն Հրաչյա Թամրազյանը:Այդ մասին տեղեկացնում են «Երևան, իմ սեր» ծրագրի
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Վերջին տարիներին Մատենադարանի ղեկավարության վարած քաղաքականության արդյունքում հայագիտական այս կենտրոնում լուծվել է կարևորագույն խնդիրներից մեկը՝ սերնդափոխության հարցը: Այսօր Մատենադարանի անվանի և վաստակավոր գիտնականների կողքին աշխատում են երիտասարդներ, որոնցից շատերն արդեն մասնակցել են միջազգային գիտաժողովների Հայաստանում և արտերկրում, տպագրել մի շարք հոդվածներ: Երիտասարդների գիտական ակտիվության ևս մեկ վկայություն կարելի է համարել սույն թվականի մարտի 22-23-ին Մատենադարանում
ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
2013թ. մարտի 22-23-ը՝ ժամը 11.00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում (Մատենադարան) կանցկացվի Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների հերթական գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են Մատենադարանի տարբեր բաժիններում աշխատող ու թեմատիկ խմբերում ընդգրկված 20 գիտաշխատող: Կներկայացվեն զեկուցումներ հայ ձեռագրական ժառանգության պահպանության և ուսումնասիրության, հայ միջնադարյան արվեստի ու գրականության, հայոց լեզվի պատմության բազմաբնույթ խնդիրների վերաբերյալ: Գիտաժողովն իրականություն է դարձել վերջին
Ժոզե Մանուել Բարոզոն այցելեց Մատենադարան
Երևանում երեկ տեղի ունեցած ԵԺԿ և Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի նպատակով Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այսօր շարունակում է իր պաշտոնական այցը: Ծրագրի շրջանակներում այցելելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարանը` նա ուղևորվեց Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ – թանգարան` Մատենադարան: Մատենադարանում եվրահանձնաժողովի նախագահին ներկայացրեցին թանգարան – ինստիտուտի առօրյա գործունեությունը և պահվող ֆոնդը: