Մայիսի 21-ին Իտալիայի Լիվոռնո քաղաքի Լա Ֆորտեցա Նուովա կենտրոնական ցուցասրահում բացվել է ցուցահանդես՝ «Armenia. dal genocidio alla rinascita culturale» (Հայաստան. Ցեղասպանությունից մինչեւ մշակութային վերածնունդ) վերտառությամբ՝ նվիրված 1915 թ. հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և հայ ժողովրդի մշակույթին: Նշենք, որ Լիվոռնոյի պատմության մեջ հայ համայնքը նշանակալի դեր է խաղացել 17-18-րդ դարերում: Ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները համակարգել են Լիվոռնոյից
«ՎԵՐԱՊՐԱԾ ՄՇԱԿՈՒՅԹ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում 2015 թ. ապրիլի 28-29-ը ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ և «Մատենադարանի Երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ նախաձեռնությամբ, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Վերապրած մշակույթ» խորագիրը կրող գիտաժողով (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Դիմելով ներկաներին և մասնակիցներին, նա նշեց. «Հայոց
ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Լույս է տեսել Մատենադարանի գիտաշխատող Արուսյակ Թամրազյանի «Էսսեներ և ուսումնասիրություններ» ժողովածուն։ Ժողովածուն բովանդակում է «Մարդու կազմության տեսության վերաիմաստավորումը հայ միջնադարյան մեկնողական ավանդույթի մեջ» ուսումնասիրությունը, ինչպես նաեւ էսսեներ։Հեղինակը փորձել է վերականգնել մարդու կազմության միջնադարյան տեսությունն ամբողջությամբ՝ ընդգրկելով նրա համատեքստում ձևավորվող հասկացությունները, խորհրդապատկերները, տարատեսակ զուգահեռումները: Այս համապատկերում դիտարկվում են նաև հարակից ոլորտները՝ երաժշտության այլաբանությունը, տիեզերական խոսքի, մարդու
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԲԱԶԵԻ ՀԱՅԱՑՔՈՎ
Հրայր Բազե (Խաչիրյան). ուխտյալ լուսանկարիչ, ով իր ուխտին հավատարիմ, շրջելով աշխարհով մեկ և լինելով մոտ 45 երկրներում, հայտնաբերել և լուսանկարչական իր սարքի միջոցով հավերժացրել է այն ամենն ինչը որևէ կերպ առնչվում է հայի ու հայկականի հետ: Փետրվարի 11-ին Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեի թվով 11-րդ պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը: Այն նվիրված է
«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ
2014 թ. դեկտեմբերի 12-13-ը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» IV միջազգային գիտագործնական սեմինարը (տե՛ս ծրագիրը)։Նախագծի շրջանակներում ելույթ ունեցան և վարպետության դասեր կազմակերպեցին Տատյանա Տիմչենկոն (Վիլնյուսի համալսարանի գրադարան, Լիտվա), Նատալյա Պալամարը (ՌԴ ԳԱ արխիվային փաստաթղթերի բիոքիմիական պաշտպանության և վերականգնման լաբորատորիա,
«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ
2014 թ. դեկտեմբերի 12-13-ը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» IV միջազգային գիտագործնական սեմինարը (տե՛ս սեմինարի ծրագիրը)։Նախատեսվում են դասախոսություններ, զեկուցումներ և վարպետության դասեր, որոնք վարելու են վերականգնողական կենտրոնների հեղինակավոր մասնագետներ: Արծարծվելու են գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման հիմնական խնդիրները և
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ. ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթների նախարարությունների նախաձեռնությամբ, Հայաստանում սույն թվականի նոյեմբերի 21-23 անց է կացվել «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը: Այդ առիթով Հայաստան էին ժամանել ռուսաստանյան հեղինակավոր գրեթե բոլոր թանգարանների տնօրեններն ու ներկայացուցիչները: Հայաստանյան և ռուսաստանյան թանգարանների միջև գործակցությունը նորություն չէ, սակայն
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Հոկտեմբերի 9-11 Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում կայացած Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության (ՀՈՒՄԸ) 13-րդ գիտաժողովի մասնակիցները Երևանում աշխատանքներն ավարտելուց հետո այցելեցին Լեռնային Ղարաբաղ: Այցելության երկու օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու հայկական ճարտարպետության հուշարձանները, Շուշիում այցելեցին կերպարվեստի պետական թանգարան: Ճանաչողական նպատակ հետապնդող այս այցը խորն ազդեցություն ունեցավ օտարազգի հայագետների վրա: Հատկապես տպավորիչ էր այցելությունը Գանձասարի վանքին
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 9-11 Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (ՀՈՒՄԸ) 13-րդ գիտաժողովը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Համաժողովը մեկնարկեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի բացման խոսքով: Կարևորելով այս իրադարձությունը հայագիտության համար՝ Հ. Թամրազյանը մասնավորապես նշեց. «Լինել հայագետ՝ նշանակում է շփվել մեծ կենսադաշտի, հազարամյակների պատմության ու մշակույթի հետ ու նաև հոգևոր գերզգայուն աշխարհի, ուր մտնողը չի
ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
2014թ. մայիսի 23-ին «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ համագործակցությամբ, իրանահայ համայնքին նվիրված՝ «Նոր Ջուղայի օրեր» խորագրով ծրագրի շրջանակներում (տե՛ս ծրագիրը), Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց ցուցահանդես՝ նվիրված Նոր Ջուղայի ձեռագրերին: Սպահանում և Նոր Ջուղայում գրված և Մատենադարանում պահվող շուրջ երկու հարյուր ձեռագրերից ներկայացված են