ՀԱԿՈԲ ՓԱՓԱԶՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ-ԱՐԵՎԵԼԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հուլիսի 1-3-ը տեղի ունեցավ պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային առցանց գիտաժողովը: Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:
Հուլիսի 1-3-ը տեղի ունեցավ պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային առցանց գիտաժողովը: Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:
Սիրելի՛ բարեկամներ, հարգելի՛ գործընկերներ,«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը 2021 թ. նոյեմբերի 25-27-ը կազմակերպում է երիտասարդական VII գիտաժողովը: Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝ ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ, աղբյուրագիտություն, պատմագիտություն, հայոց լեզվի պատմություն, հայ գրականության պատմություն, արվեստագիտություն, արևելագիտություն, աստվածաբանություն, կրոնագիտություն: Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից,
Պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային առցանց գիտաժողովն անցկացվելու է ս.թ. հուլիսի 1-3-ը: Տե՛ս գիտաժողովի ծրագիրը: Առցանց գիտաժողովին կարող եք միանալ zoom-ի հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/j/88195870689?pwd=b1lFa0JoL3BHaUVnRnV2VHZIZHA4dz09 Եթե պահանջվի ID և code, ապա՝ID — 881 9587 0689Code — 307746
Հունիսի 17-ին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Լորդերի պալատի անդամ, Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆերը։ Հանդիպում տեղի ունեցավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ:Այցի վերջում հյուրերը ՝ Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը:
Հունիսի 16-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեցին Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության պատմության և հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Դմիտրի Հասրաթյանը և Օսեթիայի ալանական եկեղեցու ավագերեց Յակոբ Խետագուրովը։ Հյուրերին ընդունեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ Քննարկվեցին հայ-ալանական պատմական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Կողմերը պայմանավորվեցին գործնական քայլեր իրականացնել հայ-օսական գիտական կապերի զարգացման ուղղությամբ։
Սերբական «Պեշիչ և որդիներ» հրատարակչությունը վերջերս թարգմանաբար լույս է ընծայել Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» երկը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել սերբ ընթերցողների շրջանում:Հունիսի 12-ին Մատենադարան այցելեց հրատարակչության տնօրեն, լեզվաբան, հրապարակախոս Վե´սնա Պեշիչը, և զրուցեց տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ: Վե´սնա Պեշիչը Մատենադարանի գրադարանին նվիրեց Խորենացու «Հայոց պատմություն»-ը՝ հույս հայտնելով, որ կշարունակի համագործությունը հայ գործընկերների հետ:Տիկին Պեշիչը
Գիրքը ներկայացնում է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի դպրոցի ուսուցիչ, վաճառական Կոստանդ Ջուղայեցու (1630-ական թթ. – 1702 թ.) «Աշխարհաժողով» խորագիրը կրող վաճառականական ձեռնարկ-դասագրքի գիտաքննական բնագիրը՝ առաջաբան-ուսումնասիրությամբ և դժվարամատչելի բառերի ու եզրույթների բառարանով հանդերձ։ «Աշխարհաժողով» երկը, հասցեագրված լինելով հայ վաճառականներին, շարադրվել է որպես տնտեսական համաշխարհային աշխարհագրություն, հայկական յուրօրինակ հանրագիտարան, որում ամփոփված են առևտրական բացառիկ տեղեկություններ Եվրոպայի,
Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող Անի Շահնազարյանը և կրտսեր գիտաշխատող Լուսինե Սարգսյանը արժանացել են Հայ օգնության ֆոնդի Երվանդ Թերզյանի անվան «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ»-ի դրամաշնորհին (5000 ԱՄՆ դոլլար) «Հայերեն ձեռագրերի նկարազարդումը» ծրագրի իրականացման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է պատրաստել կայք՝ ներկայացնելով հայերեն ձեռագրերի բնագրերի և դրանց ուղեկցող նկարազարդումների համեմատական աղյուսակ՝ հետևությամբ ծրագրի գիտական ղեկավար
Բելգիական հայտնի Brepols հրատարակչությունը լույս է ընծայել 2-րդ դարի վերջին հունարեն գրված վաղ քրիստոնեական Physiologus (հայերեն՝ Բարոյախօս) ժողովածուին և նրա տարալեզու թարգմանություններին նվիրված գիտական հոդվածների ժողովածու:Գիրքը խմբագրել են Կարոլին Մասեն և Յոստ Գիպպերտը: Զանազան իրական և երևակայական կենդանիների (առանձին դեպքերում՝ նաև բույսերի և քարերի) տարբեր «բարքերը» նկարագրող և դրանք որպես քրիստոնեական բարոյախոսության այլաբանություն մեկնաբանող գողտրիկ
Այսօր Մաշտոցյան Մատենադարանին Արմինա Մանուկյանը նվիրաբերեց 19-րդ դարավերջի չինական (Կանտոն) մանրանկարչության նմուշների ժողովածուն և 1913թ. արժեքավոր գիրքը։ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն հայտնեց Արմինա Մանուկյանին և հանձնեց շնորհակալագիր: