ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

«Այցելելով Մատենադարան՝ հասկացանք, որ Հայաստանը եվրոպական պատմություն ունի», — իր ելույթում մասնավորաբար նշել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ․ ՁԵՌԱԳԻՐ ԵՎ ՏՊԱԳԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Այս ժողովածուն ամփոփում է 2011–2025 թվականների «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարի շրջանակում ներկայացված հատընտիր զեկուցումները, որոնք պահպանել են իրենց գիտական նշանակությունն ու արդիականությունը մինչև օրս: Հոդվածների զգալի մասը հրապարակվում է առաջին անգամ, դրանք ունեն թեմատիկ լայն ընդգրկում, անդրադառնում են գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտի բազմաթիվ խնդիրների

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ․ ՁԵՌԱԳԻՐ ԵՎ ՏՊԱԳԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ 15-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ

Սեմինարը հյուրընկալել է աշխարհի 16 երկրից 36 մասնակցի։ Հատուկ ուշադրություն է դարձվում կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային երկրներից վերականգնման և պահպանման մասնագետների մասնակցությանը: Սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ ԿԳՄՍ Ոսկե մեդալով պարգևատրել է սեմինարի

Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՄԻՐ ԹԵՄՈՒՐԻ ԵՎ ԹԵՄՈՒՐՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԵՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ս.թ. ապրիլի 8-11-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում` Իսլամական քաղաքակրթության կենտրոնում, տեղի է ունեցել «Ամիր Թեմուրի և թեմուրյան քաղաքակրթության դերն ու նշանակությունը համաշխարհային պատմության և մշակույթի մեջ» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցել են Արևելագիտության բաժնի գիտաշխատողներ Անի Ժ․ Ավետիսյանը և Վեներա Ռ․ Մակարյանը՝ «Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի հավաքածուի չաղաթայերեն և թեմուրյան ժամանակաշրջանի արաբերեն ձեռագրերը» զեկույցով։ Գիտաժողովին մասնակցել են

Կիսվել

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ․ ՁԵՌԱԳԻՐ ԵՎ ՏՊԱԳԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ» 15-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

Ապրիլի 28-ից մայիսի 1-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ Մատենադարանում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարը, որի բացման պաշտոնական արարողությանը տեղի կունենա ապրիլի 28-ին՝ ժամը 10։00-ին, Մատենադարանի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում։ Մատենադարանում կհյուրընկալվեն աշխարհի 16 երկրների 34 մասնակից։ Հատուկ ուշադրություն է դարձվել կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՎԱՂ ԱՐԴԻ ՇՐՋԱՆԻ ԱՐԵՎԵԼԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Սույն թվականի մայիսի 13-14-ը Մատենադարանում տեղի կունենա “Scriptural Knowledge Transmission Among Eastern Christians in the Early Modern Ottoman World” («Սուրբգրային գիտելիքի փոխանցումը վաղ արդի շրջանի արևելաքրիստոնեական համայնքներում») խորագրով աշխատաժողովը, որը նվիրված է վաղ արդի շրջանում (15-18-րդ դդ.) արևելաքրիստոնեական համայնքներում գրավոր և բանավոր կրոնական գիտելիքի ստեղծմանը, շրջանառությանը, փոխանակմանն ու ներկայացմանը բազմակրոն Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս։

Կիսվել

ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՏԵԶԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ. ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ՝ ՄԱԴՐԻԴԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ․ «ՀԱՅԱԳԻՏԱԿ»

Մադրիդի Ազգային գրադարանում, Մաշտոցյան Մատենադարանի և ՀՀ ԿԳՍՄ նախարարության նախաձեռնությամբ, բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցադրությունը: Այն ներառում է 9-19-րդ դարի միջնադարյան ձեռագրեր, որոնք ստեղծվել են հայկական գրչության տարբեր կենտրոններում: Իսպանացի արվեստասերների շրջանում արդեն իսկ մեծ հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսի առանցքային նմուշներից են հայկական ինքնատիպ տառատեսակները, մասնավորապես՝ թռչնագրերը, և նշանավոր Շուխունց խնդրակատար

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ «ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐ․ ԳԻՏԵԼԻՔԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՄԻՋԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ

Աշխատաժողովին մասնակցել են շուրջ երկու տասնյակ գիտնականներ Հայաստանի Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից և Իրանից։ Նրանք ներկայացրել են զեկուցումներ՝ նվիրված բժշկական ձեռագրերի ուսումնասիրման, ինչպես նաև գիտելիքի միջմշակութային փոխանցման բազմաբնույթ խնդիրներին։ Օտարերկրյա մասնակիցներն իրենց ելույթներում առանձնակի կարևորել են միջմշակութային փոխազդեցությունները, հայկական բժշկական հնագույն ավանդույթների յուրահատկությունն ու նշանակությունը, դեղագիտական գրականության ձևավորումը, ինչպես նաև միջկրոնական միջնորդությունների դերը

Կիսվել