Մատենադարանի հանրային կապերի բաժինը ստեղծվել է 2019 թվականին:
Նոր բաժնի նպատակն է համակարգել Մատենադարանի կայքի, սոցիալական ցանցերի աշխատանքերը, ընդլայնել համագործակցությունը ԶԼՄ-ների հետ, առցանց հարթակում ապահովել Մատենադարանի հաղորդակցությունը և հասանելիությունը:
Բաժնի գործառույթներն են՝
- Լուսաբանել Մատենադարանի մրջոցառումները, գիտաժողովները, ցուցադրությունները, պաշտոնական այցելությունները:
- Իրականացնել Մատենադարանի կայքի բովանդակային կառավարումը, նորությունների ու տեղեկատվական նյութերի, թվային շտեմարանների տեղադրումը և սպասարկումը:
- Սոցիալական ցանցերում ապահովել նյութերի տեղադրումը և ակտիվությունը:
- Ապահովել Մատենադարանի լսարանի ընդլայնումը:
Բաժնի վարիչ՝ Էմմա Հոռոփյան
Հեռ: (010) 513065, ներքին` 1-68